Լրահոս
Տարածաշրջան
17:24
14.04.26
236

Իրանում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով Իրանում վնասվել է մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ։ 

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆիրտուսին։ 

Նա ընդգծել է, որ թիրախավորված վայրերն արտացոլում են երկրի բազմադարյա քաղաքակրթությունն ու պատմությունը։ 

Ֆիրտուսին նաև հավելել է, որ անվտանգային իրավիճակից ելնելով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս չի կարողացել փորձագիտական խմբեր գործուղել Իրան՝ հասցված վնասի չափը տեղում գնահատելու համար։