Լրահոս
Հասարակական
23:03
12.04.26
147

Ինչպե՞ս Ադրբեջանին մեծ լծակ չտալ Հայաստան-Ռուսաստան ճանապարհին. աբխազական փրկօղակ

Մերձավորարևելյան օդային մարտերի առաջին օրերին էին հայ փորձագետները նկատում, որ ցավալի իրադարձությունները Իրանում փաստացի հետաձգում են TRIPP ուղին կյանքի կոչելու Թրամփի մտադրությունը՝ այդպես կանխելով մի գործընթաց, որ այսպես թե այնպես վնասելու է հայ-իրանական հարաբերություններին: Շատ վերլուծաբաններ մնում են այն կարծիքին, որ TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, որ աննախադեպ տնտեսական կախվածության մեջ է դնելու Հայաստանը այդ տանդեմից: 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ TRIPP ուղին Հայաստանի շահերին ծառայեցնելու առնվազն 2 առաջարկ էր արել, առաջինն էր, որ խոսեց նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորության մասին՝ շեշտելով, որ այդ ուղին կարող է այլընտրանք դառնալ ձմռանը դժվարանցանելի դարձող Վերին Լարսին, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներին: Ավելի ուշ պարզվեց՝ Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող երկաթուղուն նոր կյանք տալու մասին մտքեր կան և՛ Ռուսաստանում, և՛ Աբխազիայում: