Լրահոս
Հասարակական
13:32
15.04.26
130

Հեռացման «պատվաստում» ստացել է Շիրակի մարզպետը. ընտրարշավի թեժ փուլում նա հավաքել է համայնքապետերին

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ Շիրակի մարզպետարանի ենթակայության մի քանի կազմակերպություններում աշխատատավարձ են բարձրացրել: Դա ընտրակաշառք չի համարում մարզպետ Դավիթ Առուշանյանը, որը ՔՊ-ի մարզային շտաբի ղեկավարն է լինելու: Մարզխորհրդի ընդլայնված նիստում նա մի քանի հայտարարություն է արել, որից տպավորություն կարելի է ստանալ, որ այսպես ասած՝ նախընտրական ինստրուկտաժ է անում համայնքապետերին: