Լրահոս
Քաղաքական
21:55
09.11.25
243

Հայաստանն արել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից․ Քոչարյան

Img default alt hy

Հայաստանն արել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից։ Նոյեմբերի 9-ը ստորագրել էր նաև Պուտինը, պատասխանատվություն են ստանձնել անվտանգության համար, 5-րդ ալիքին ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ փաստաթուղթը կատարել, Պրահայում ասաց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Դրանից հետո Ռուսաստանն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Հայաստանի այդ հայտարարությամբ միջնորդական առաքելությունը զրոյացվել է։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության»,- նշել է երկրորդ նախագահը։