Լրահոս
Սպորտ
22:00
11.04.26
166

Հայաստանին շնորհվել է Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի հավերժ անցկացման իրավունք

Img default alt hy

Հայաստանին շնորհվել է Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի հավերժ անցկացման իրավունք, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է.

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 

Բացմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանակ մարզիկներ, մարզիչներ, այլ հյուրեր:

Մրցաշարը Երևանում անցկացվում է երրորդ անգամ: Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի հերթական փուլին, որն անցկացվելու է ապրիլի 11-12-ին, կմասնակցի 22 երկրի ավելի քան 500 մարզիկ: Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի հավաքականները կմասնակցեն ամբողջական կազմերով՝ թե՛ մարտական սամբոյում, թե՛ կանանց մրցաշարում: Հայաստանին շնորհվել է Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի ցմահ անցկացման իրավունք»: