Լրահոս
Քաղաքական
10:56
14.04.26
291

«Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունի. Գագիկ Համբարձումյանը ստանձնեց մանդատը

Img default alt hy

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի արձանագրության համաձայն՝ «Հայաստան» դաշինքի թափուր մանդատը տրվել է ցուցակի հաջորդ թեկնածու Գագիկ Համբարձումյանին:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ նորընտիր պատգամավորը երդվեց խորհրդարանի ամբիոնից՝ հանձն առնելով բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները և պահպանել ՀՀ Սահմանադրությունը:

Մանդատը թափուր էր մնացել Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելու պատճառով:

Ավելին՝ տեսանյութում։