Լրահոս
Միջազգային
21:18
08.04.26
141

Հարյուրավոր զոհեր և վիրավորներ. 10 րոպեում Իսրայելն օդային 100 հարված է հասցրել Լիբանանին

Իսրայելում ընդդիմությունը մեղադրում է Նեթանյահուին պատերազմում ձախողելու, նպատակներին չհասնելու, ԱՄՆ-ի և Իրանի հրադադարի պլանին համաձայնելու համար: Հավանաբար, այս խայտառակությունը ճակատից մաքրելու նպատակով է Նեթանյահուի բանակը շարունակում ակտիվ գործողությունը Լիբանանում: Իսրայելի վարչապետը հստակ հայտարարել է, որ հրադադարը «Լիբանանին չի վերաբերում» և իրականացրել է ամենաուժգին գործողությունը՝ մերձավորարևելյան օդային մարտերի սկզբից: Բեյրութում 9 տասնյակ զոհ կա, ավելի քան 700 մարդ վիրավոր է: