Լրահոս
Իրավական
19:57
15.04.26
151

Հանրային մեծ ճնշումներով վերացվեց 18-ամյա Դավիթի կալանքը. փաստաբանը 2-րդ վարկածն էլ ունի

Գլխավոր դատախազության դիմաց 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու պահանջով շաբաթասկզբին սկսված նստացույցն ավարտվել է: Բողոքի այդ քայլին դիմած կանայք շնորհակալություն են հայտնել լրատվամիջոցներին՝ գործը ակտիվ լուսաբանելու համար: Նրանց խոսքով հանրային ճնշումն է եղել դպրոցական տղային ազատ արձակելու որոշման գլխավոր պատճառներից մեկը: Մյուս պատճառն էլ, ըստ ամենայնի, Դավիթի առողջական վիճակն է: