Լրահոս
Հասարակական
22:00
15.04.26
130

Հանրահավաքի վերածված բողոքի ակցիա. դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները

Հակակոռուպցիոն դատարանի բակում աջակցության ակցիան իսկական հանրահավաք է դարձել: Սամվել Կարապետյանի ազատությունն են պահանջել մարդիկ՝ պնդելով, որ դա կբերի իրական փոփոխություններ: Ելույթ է ունեցել նաև երեկ ձերբակալված ու ազատ արձակված Գոհար Ղումաշյանը՝ վստահեցնելով, որ իրենց միասնականությունն է, որ ստիպել է իշխանությանը ազատ արձակել իրեն: Նրա և կուսակից Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն: Դատարանը մերժել է տնային կալանքի՝ քննիչի միջնորդությունը: Նրանց մեղադրում են նախընտրական շրջանում բարեգործության արգելքի պայմաններում բարեգործություն անելու համար: