Լրահոս
Քաղաքական
18:15
14.04.26
109

Գյումրիում արհեստական խնդիրներ է առաջացնում ՔՊ-ն. ճնշումներից չի վախենում քաղաքային իշխանությունը

Գյումրիում արհեստական խնդիրներ առաջացնելու հարցում ՔՊ-ն, կարծես, հետքայլ չի անում: Քաղաքի կենտրոնական Բագրատունյաց փողոցում՝ դադարեցվել են փոսալցման աշխատանքները, հայտարարվել է, որ փողոցի փոսերը վերացվելու են պետական միջոցներով, բայց գործ անող չկա այնտեղ: Այս ֆոնին՝ Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամները կառավարման ձախողումների համար են մեղադրում քաղաքի ղեկավարությանը: