Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:07
05.04.26
742

Եվրամիությանն անդամակցելու պարագայում Հայաստանը կարող է զրկվել Ռուսաստանի հետ օդային կապից․ Օվերչուկ

Img default alt hy

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու պարագայում Հայաստանը կարող է զրկվել Ռուսաստանի հետ օդային կապից։ 

«Первый канал»-ի եթերում նա պարզաբանել է, որ քանի որ այսօր ԵՄ երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նույն ճակատագիրը կսպասի նաև Հայաստանին։ 

Օվերչուկի խոսքով՝ Երևանի որոշումը՝ մերձենալ Եվրոպայի հետ, ունենալու է հստակ հետևանքներ, և հայաստանցիները պետք է գիտակցեն այդ ընտրության ծանրությունը։ 

Նա ընդգծել է, որ թեև իր հայտարարությունը կոշտ է հնչում, սակայն դա ԵՄ-ի հետ մերձեցման ուղղակի արդյունքն է լինելու, թեև դեռ անհայտ է, թե ինչով կավարտվի այդ գործընթացը Հայաստանի համար։