Լրահոս
Քաղաքական
21:16
10.04.26
156

Եկան, ավիրեցին, թողնենք սե՞նց». իշխանափոխության համար «Հայաստանը» պատրաստ է գործակցության

«Ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար, որոշում է ժողովուրդը»,- «Հայաստան» դաշինքի լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Ագնեսա Խամոյանն է այսպես արձագանքել է հավանաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե «Քոչարյանի հետ կոալիցիա չի կազմի»: Խամոյանի խոսքով՝ դա խոչընդոտում է իշխանափոխությանը, որովհետև այս պահին եղած տվյալները ցույց են տալիս՝ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։ «Հայաստան» դաշինքը չպետք է լինի ընդդիմադիր մյուս ուժերի թիրախը. նկատել է խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: