Լրահոս
Քաղաքական
20:15
10.04.26
147

ԵԱՏՄ-ն լքելը տնտեսական կոլապս կառաջացնի Հայաստանում. վտանգները կանխելու ծրագիր ունի Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 4-րդ էպիզոդում պարզ օրինակով բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը Եվրամիություն-ԵԱՏՄ ընտրության առաջ կանգնեցրել Հայաստանին: Քոչարյանն առաջարկել է պատկերացնել մի դեպք, երբ իրար հետ բիզնեսով զբաղվող երկու մարդկանցից մեկը, ընդ որում՝ ավելի փոքր բիզնես ունեցողը, մյուսին ասում է, որ նոր գործընկեր գտնելու դեպքում ինքն սկսելու է նրա հետ աշխատել: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի մեծ բիզնես ունեցողը, որ կորցնելու ավելի քիչ բան ունի այդ դեպքում: