Լրահոս
Իրավական
13:33
08.04.26
119

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Img default alt hy

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը, տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»,-  հայտնում են կոմիտեից։

Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։