Լրահոս
Քաղաքական
11:25
08.11.25
573

Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին

Img default alt hy

Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին, այս մասին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին հարցրել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։

Կարապետյանը նշել է, որ իշխանությունները հակաեկեղեցական արշավը սկսել են ամիսներ առաջ՝ հարձակումներ ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Թաքեր Կարլսոնն իր զարմանքն է արտահյատել, որ Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։

«Այսօր իշխանությունները ցանկանում են խլել Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատքը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընդամենը 3 ժամվա ընթացքում Tucker Carlson-ի հետ հարցազրույցը միայն X (Twitter) հարթակում դիտել է արդեն 930 000 մարդ։