Լրահոս
Իրավական
19:48
10.11.25
207

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ փաստաբան

Img default alt hy

Ժամանակ առ ժամանակ անդրադառնալու եմ նրան, թե ինչպիսին է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատական պրակտիկան՝ ցույց տալու համար, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ և, որ վերջինս դասական քաղբանտարկյալ Է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյան։

«Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին դատարանը մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։

Այսպես

ԵԿԴ/0039/01/13 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել 6 ՏԱՐԻ ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ վերջինս մեղադրվել է՝

1) ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն)

2) ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն)

3) ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խոշոր չափով թմրամիջոցի շրջանառություն)

Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չարձագանքել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է»,-գրել է նա։: