Լրահոս
Հասարակական
19:07
10.04.26
153

Ծիծեռնակաբերդում մոռացե՞լ են Մարաղայի ջարդերը. ժամանակ չունի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր տնօրենը

Արդեն 8 տարի է՝ ցեղասպանագետները պայքարում են Ծիծեռնակաբերդում Մարաղայի ջարդերին նվիրված խաչքարը տեղադրելու համար: Այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտ ակցիայի գնացած մարդկանց հետ զրուցելու ժամանակ չի գտել տնօրենը, ասել է՝ պետք է նախապես պայմանավորվել: Ծիծեռնակաբերդի բարձունքում մարդիկ ընդգծել են, որ Մարաղայի ջարդերը ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ Ադրբեջանի Հանրապետության ձեռքի գործն են, այն Ադրբեջանի, որի հետ խաղաղության մասին են բանակցում հայ իշխանավորները: