Լրահոս
Քաղաքական
21:00
07.04.26
431

Չափազանց հավակնոտ և անիրատեսական է Թրամփի պնդումը․ իրանագետ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր՝ այլևս երբեք չվերածնվելու համար»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։

Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրութում»,-գրել է նա։