Լրահոս
Հասարակական
21:09
15.04.26
143

Բաղնիք, գերեզմանի շինարարություն, աշխատավարձ. Փաշինյանն ընտրակաշառք է բաժանո՞ւմ

Նախընտրական շրջանում բարեգործության արգելքի պայմաններում բարեգործություն անելու համար 40-օրական երեխայի մորը դատական քաշքշուկի մեջ գցող իրավապահները չե՞ն նայում Նիկոլ Փաշինյանի լայվերը: Գործող իշխանության ընդդիմախոսները այդ լայվերում ընտրակաշառքի հարյուրավոր օրինակներ են գտել: Չամուսնացած դստերն ամուսնացնելուց մինչև տան բաղնիքի վերանորոգում: Քաղաքացիները ինչ հարցով ասես՝ մոտենում են Փաշինյանին, իսկ նա ոչ թե ստանդարտ նախընտրական խոստումներով է պատասխանում, այլ ցուցակագրում է մարդկանց՝ մինչև ընտրություն օգնության հասնելու նպատակադրմամբ: Այդ մարդկանց կյանքը հետո քաոս չեն դարձնում ոստիկանները՝ մինչդեռ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, օրինակ, բացվել էր հայտնի «տատիկների» գործը: Մարտուն Գրիգորյանի կուսակիցներից մեկը 80-նն անց մի տատիկի խոստացել էր ջրագիծ անցկացնել: Գյումրեցի տատիկին ընդհուպ ձերբակալել էին՝ ընտրակաշառք ընդունելու մեղադրանքով: