Լրահոս
Հասարակական
20:38
12.04.26
178

Ավտովթարի 4 զոհերին հուղարկավորել են Ջրառատում. ողբաձայն լացն է խախտում գյուղի ծանր լռությունը

Ջրառատում այսօր հուղարկավորել են Խչեյանների ընտանիքի՝ ավտովթարից զոհված 4 անդամներին: Ամբողջ գյուղն է հրաժեշտ տվել 2 լույս փոքրիներին, նրանց հորն ու տատին: Թաղման թափորի մեջ չի եղել ընտանիքի մայրը՝ իր ողջ մնացած 3 երեխաների հետ: Մոր վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, ինքնուրույն շնչել դեռ չի կարողանում: