Լրահոս
Արցախ
23:58
13.04.26
195

Արցախի պատվիրակությունն ու Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը քննարկել են արցախցիների իրավունքների վերականգնման հարցը

Img default alt hy

Արցախի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ, հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«Սույն թվականի ապրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Նշվեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը` միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։

Մտահոգության առարկա էր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված ոտնձգությունները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։

Գրիգոր Սրբազանը պատվիրակությանը ընկերակցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և ներկայացրեց եկեղեցու ու Ֆրանսիայի համայնքի պատմությունը»։