Լրահոս
Միջազգային
23:52
13.04.26
447

ԱՄՆ-ն ավիակիր է տեղակայել Իրանի ափերից 200 կմ հեռավորության վրա․ BBC

Img default alt hy

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոցի ջրեր և տեղակայվել Իրանի ափերից 200 կմ դեպի հարավ։ Այս մասին հայտնել է բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան՝ հղում անելով արբանյակային տվյալներին։

Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան նավն առաջին անգամ է այսքան մոտեցել Պարսից ծոցին Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Հեռարձակող կորպորացիան նաև նշել է, որ ավիակրի հարվածային խմբի կազմում ընդգրկված են երկու հրթիռային էսմինեցներ։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կկայանա խորհրդակցությունների նոր փուլ, թե ոչ։ ԱՄՆ-ն հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում սկսելու մտադրության մասին։