Լրահոս
Հասարակական
18:54
10.04.26
109

Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սահել և լցվել է ավտոճանապարհի վրա

Img default alt hy

Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Ապրիլի 10-ին, ժամը 14։01-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։