Լրահոս
Հասարակական
14:21
10.04.26
1 020

5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել․ Առողջապահության նախարարությունը՝ Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին

Img default alt hy

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ: