Լրահոս
Քաղաքական
22:30
09.11.25
1 977

2026-ին ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, չարությամբ լցված իշխանությունը չպետք է մնա իշխանության. Քոչարյան

Img default alt hy

Աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար պետք է ներքին կայունություն ապահովենք, «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակությանը ներսից, հոգնել ենք, պետք է վերջ տալ սրան։ Հետագա ընտրությունների կարևորությունը նաև դրանով է՝ մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է համերաշխություն բերե՞լ, թե՞ ունենալու ենք սրա շարունակությունը՝ մշտական կոնֆլիկտածին իշխանություն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 2026-ին ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, չարությամբ լցված իշխանությունը չպետք է մնա իշխանության։