Լրահոս
Հասարակական
19:56
05.04.26
660

18–ամյա Դավիթ Մինասյանի վիճակը վատացել է. նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Img default alt hy

Սուրբ Աննա Եկեղեցու միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն այսօր երեկվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում:

Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Դավիթը լավ չէր... Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է...»,– գրել է նա։

Դավիթ Մինասյանն արդեն 3–րդ օրն է՝ գտնվում է «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան ձերբակալել, ապա կալանավորել էին Փաշինյանի հետ կապված միջադեպից հետո։ Ըստ իրավապահների, նա փորձել էր հարվածել Փաշինյանին։