Լրահոս
2025-10-28
-
ՄիջազգայինՀորդանան գետի Արևմտյան ափի հարցում Իսրայելի պլանները հակասում են միջազգային իրավունքին. ԵՄ«Եվրամիությունը հին ավանդույթ ունի՝ չճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն օկուպացված պաղեստինյան տարածքների վրա՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հիմնվելով 1967 թվականի սահմանների վրա», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։Ավելին12:4528.10.25 -
ՔաղաքականԳեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի է Հայրենիքում․ Գեղամ ՄանուկյանԱյս ողջ ընթացքում մշտական այցերիս ու տեսակցություններիս ժամանակ, երկար զրույցների ընթացքում դիմացս հայրենասեր, ռազմագետ, իր նպատակներից ու երազանգներից չհրաժարվող զինվորական էր, որ Արցախյան Ազատամարտին միացել էր դեռ պատանի տարիքում։Ավելին12:3428.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում. վիրավորների և փլուզումների մասին են հայտնումՀայլուր 12։30 Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում. վիրավորների և փլուզումների մասին են հայտնումԱվելին12:3028.10.25 -
ԻրավականԵրեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. բաց նամակ՝ գլխավոր դատախազինԱլեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- նշել է նա:Ավելին12:2828.10.25 -
ՀասարակականԳորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկիցԳորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։ Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։ Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։ Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։Ավելին12:2528.10.25 -
ԻրավականԱվարտվել է ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՊՆ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1528.10.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 36-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել էՀունիսի 30-ին հաղորդվել էր 1989 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին նա Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում հայտնաբերվել և ներկայացվել է մարզային վարչություն, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին12:1128.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.10.2025Մամուլի տեսություն 28.10.2025Ավելին12:0328.10.25 -
Քաղաքական«Չեխ ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և առաջընթաց»․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեխիային Ազգային օրվա առթիվՀայաստանը արժևորում է իր բարեկամությունն ու ակտիվ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։Ավելին12:0028.10.25 -
ՀասարակականՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթքՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմից․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբեր 30-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությունը մեր սիրելի Սրբազան հոր, Տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»:Ավելին11:5128.10.25 -
Հասարակական«Պապ կներես մեզ»․ Բաքվում գտնվող Վագիֆ Խաչատրյանի դստեր խոսքը՝ հորը«Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում է՝ անիմաստ է ինչ-որ բան գրել, էմոցիաներ կիսել համացանցում։ Բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող , երբ բառերն են դառնում միակ ձևը՝ խեղդված զգացմունքները դուրս բերելու։ Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. _Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։ Կներես մեզ, անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։ Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Դու գալու ես… վստահ ենք..Խոստացել ես…».- գրել է նա։Ավելին11:4528.10.25 -
ՀասարակականՀայտարարագրումը պարտադիր կլինի միայն կողմնակի եկամուտ ունեցողների համարԽորհրդարանը ընդունել է փոփոխություն, որով հանվել է պարտադիր հայտարարագրման պահանջը։ ՊԵԿ-ը ավտոմատ կլրացնի միայն աշխատավարձը: Ավանդների, վարկերի տոկոսների վերաբերյալ տվյալները քաղաքացիներն ինքնուրույն պետք է լրացնել: Իշխանության ներկայացուցիչները համաձայն չեն, որ եկամուտների հայտարարագրման գործընթացը ձախողվել է՝ չնայած վերջնաժամկետ նշանակված նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագրման ենթակա 700 հազար շահառուների միայն 20,7 տոկոսն է կատարել այդ պահանջը:Ավելին11:4028.10.25 -
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները ռազմական տեխնիկայի խոշոր պատվեր է ստացել Ճապոնիայից«Գիտեմ, որ դուք զգալիորեն մեծացնում եք ձեր ռազմական ներուժը, և մենք ձեզնից ստացել ենք նոր ռազմական տեխնիկայի շատ մեծ քանակությամբ պատվերներ», - Թրամփն ասել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։Ավելին11:3528.10.25 -
ՀասարակականԵրևանում «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել ընկերության մասնաճյուղի ապակին. վիրավոր կաԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել նշված փողոցի 85/7 հասցեում գործող «Team Telecom» ընկերության մասնաճյուղերից մեկի պատին և կոտրել ապակին:Ավելին11:3028.10.25 -
Հասարակական«Զավիկի ղարս»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ. Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին11:1528.10.25 -
ՀասարակականՍյունիքի 31-ամյա բնակիչը կանգնել է ականի վրա ու անզգուշաբար վնասել իրեն․ News.amԱյս առնչությամբ, ՆԳՆ–ից հայտնել էին. «Ահազանգ կա ՆԳՆ ոստիկանություն, որ ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզում որսորդներից մեկը վնասվածք է ստացել: Հանգամանքները պարզվում են»։Ավելին11:1028.10.25 -
ՔաղաքականՈրևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար Մելոյան«Եթե Ռուսաստանի հետ միություն կազմելու վերաբերյալ կոչը կամ առաջարկը քննչական մարմնի կողմից որակվում է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը» վերտառությամբ հոդվածով, ապա նույն տրամաբանությամբ Եվրոպական միությանը միանալու վերաբերյալ ցանկացած կոչ կամ այդ ուղղությամբ ընդունվող նորմատիվ իրավական ակտ, այդ թվում՝ «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետք է արժանանա նույն իրավական գնահատականին՝ քրեաիրավական մեղադրանքին։Ավելին11:0028.10.25 -
ՀասարակականԼոռու մարզում մեղադրալին դանակահարողը կին է եղել․ ի՞նչ է հայտնի. ArmLurՆախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Մկրտումյանի, Գեղամ Նազարյանի, Գոռ Հակոբի Նազարյանի հետ, Հայկ Մաղաքյանին հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն, որտեղ վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան:Ավելին10:5328.10.25 -
Տարածաշրջան6.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում․ չորս շինություն է փլուզվելՀիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և Բալըքեսիրի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Որոշ քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ։Ավելին10:4528.10.25 -
ԻրավականԱնձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակությունՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ: Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել և խնդրել տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին, ովքեր իրենց հերթին գումարները կանխիկացրել և տրամադրել են Ն.Պ.-ին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները: Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են նաև վերջիններիս պատկանող մորթված անասունները: Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափն ընդհանուր կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում Ն․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (105 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։Ավելին10:3528.10.25