Լրահոս
2025-10-28
-
Մամուլի տեսությունՔՊ-ում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում. «Հրապարակ»ՔՊ շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։Ավելին09:3828.10.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը Հովհաննավանք չեկած նախարարների հետ խիստ խոսակցություն է ունեցել․ «Իրավունք»Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, կիրակի երեկոյան նա խիստ զրույցներ է ունեցել կառավարության կաբինետի այն նախարար պաշտոնյաների հետ, ովքեր անտեսել են իր կոչը եւ փոխանակ իր հետ գնային Հովհաննավանք, մնացել են տանը՝ կիրակին վայելել։Ավելին09:3428.10.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3028.10.25 -
Մամուլի տեսությունԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են. «Ժողովուրդ»Ինչպես հայտնի է, նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք. նա շարունակում է կրել կալանքը:Ավելին09:2528.10.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է հայտարարագրել ոչ աշխատանքային ժամին հոգևորականներին ծանուցագրեր ուղարկած ավագ քննիչ Սարգսյանը. «Ժողովուրդ»Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, օրվա տարբեր ժամերին, այդ թվում՝ ուշ երեկոյան եւ կեսգիշերին, Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանը ծանուցագրեր է ուղարկել մի շարք հոգեւորականների։ Հետաքրքիր կլիներ իմանալ` աշխատանքային իր երկարամյա պրակտիկայի ընթացքում քանի՞ անգամ է Սարգսյանը ուշ գիշերով ծանուցագիր ուղարկել քաղաքացիներին։Ավելին09:2028.10.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ական համայնքապետի քրեական անցյալն ու ներկան. խողովակներ է գողացել․ «Հրապարակ»Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում՝ Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինողը դարձել։Ավելին09:1528.10.25
2025-10-27
-
ՀասարակականԱշտարակ քաղաքում բшխվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավորՀոկտեմբերի 27-ին, ժամը 17։37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։Ավելին23:4527.10.25 -
ՀասարակականՆոր թիրախային ժուլիկներ են հայտնվել, քարտային տվյալներ գողանում․ ՄարտիրոսյանՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է․Ավելին23:3027.10.25 -
ԻրավականՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքովՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։Ավելին23:1527.10.25 -
ՀասարակականՆԳՆ-ն հոկտեմբերին պետբյուջեի հաշվին գնել է միջադիրներ, կոնյակ, չրերի տեսականի. «Փաստինֆո»Բաց աղբյուրներում հրապարակված փաստաղթերը, որոնց համաձայն` ՆԳՆ-ն հիգիենիկ միջադիրներ կամ վիրախծուծներ (տամպոններ) է գնել «Ռիտա Գասպարյան» ԱՁ-ից` վճարելով 6336 դրամ։ Այդ մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։Ավելին23:0027.10.25 -
ՔաղաքականԱղմկոտ շոուին չի մասնակցել «Հաղթանակի» առաջնորդը. նա հանդիպել է արցախցիների հետՎաղարշապատ խոշորացված համայնքի «Հաղթանակ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանն այսօր ասել է, թե ինչու չի մասնակցել երեկ հանրայինով հեռարձակված «Մեծ բանավեճ»-ին: Խաչատրյանը, որն աղմկոտ շոու է անվանում բանավեճը, հիմնավորումներով է հերքել դրա ընթացքում իր հասցեին հնչած քննադատությունները:Ավելին22:5227.10.25 -
ՀասարակականՎանաձորի դատարանում տեղի ունեցածը վենդետա էր. մանրամասներSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։Ավելին22:4527.10.25 -
ՀասարակականԱրամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների հարցըՔրիստոնեական զորակցության միջազգային կազմակերպության նախագահը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին․Ավելին22:3027.10.25 -
ՀասարակականԳիտելիք ունեն, բայց էլի սոված են. քաղաքացիները հակադարձում են ՓաշինյանինՀայաստանում աղքատության 23 տոկոս ցուցանիշը շարունակում է անփոփոխ մնալ՝ աղքատությունը մեր երկրում չի նվազում, քանի որ Հայաստանի հպարտ քաղաքացին ո՛չ բավարար գիտելիք ունի, ո՛չ էլ հմտություն՝ աշխատելու համար: Փաշինյանի այս պնդման հետ համաձայն չէ 3 միլիոն վարչապետերի զգալի մասը:Ավելին22:2127.10.25 -
ՀասարակականՍարսափելի վիճակ էր, չեմ կարող նկարագրել. ոստիկանական գրոհից հետո ուշքի չեն գալիս գյումրեցիներըՆոր քրեական հետապնդում է հարուցվել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ: Նրան մեղադրում են ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ անելու համար: Ըստ քննչական կոմիտեի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ: Մամուլը գրում է, որ կալանավորվածների մեջ 2 անչափահաս կա:Ավելին22:1127.10.25 -
Զինված ուժերԶենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել․ ՊՆԶենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հայտնում են ՊՆ-ից։Ավելին22:0627.10.25 -
Հասարակական3 տարեկան Տիգրանը կորել էԳեղարքունիքի ոստիկանությունը փնտրում է 3 տարեկան Տիգրանին: Այսօր ժամը 18-ի սահմանում է ոստիկանություն հաղորդում ստացվել, որ Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16-ն անց 30-ի սահմանում կորել է։ Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները պետք է դիմեն ոստիկանության մոտակա բաժին:Ավելին21:4127.10.25 -
ՔաղաքականԱդրբեջանցիներին՝ լայն ճանապարհ, հայերին՝ թթվասեր և ոչ մարտունակ բանակ. հաջորդ տարվա բյուջեի նախագիծը2026-ին Հայաստանը նախատեսում է ավելի քան 15 տոկոսով կրճատել պաշտպանության ծախսերը: Եկող տարվա անելիքների մասով՝ սա ու մեկ-երկու այլ կցկտուր տեղեկություն կարելի է լսել Փաշինյանի՝ Բյուջե-2026-ի ելույթում: Փոխարենը Փաշինյանը ավելի քան մեկ ժամ խոսել է ՀԴՄ կտրոն պահանջելու կարևորության մասին, թթվասերի օրինակով բացատրել բյուջեն լցնելու մեխանիզմի կարևորությունը: Փաշինյանի դասախոսության ժամանակ անգամ ՔՊ-ականներն են մի քանի անգամ քնել ու արթացել:Ավելին21:3027.10.25 -
ՔաղաքականՇանտաժի հոտ է առնում ընդդիմությունը, իսկ ԱԳ նախարարը «մեծ ապաշրջափակում» է անոնսումՄեծ ապաշրջափակում է ազդադարել այսօր Հայաստանի արտգործնախարարը Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ պնդելով, որ խոսքը միայն Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին չէ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ մանիպուլյացիոն են այն պնդումները, թե վաշինգտոնյան համաձայնությունները վերաբերում են միայն Ադրբեջան-Նախիջևան կապին։Ավելին21:0627.10.25 -
ԻրավականԴատախազությունն ընթացք է տվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանըԴատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Ավելին20:5827.10.25