Լրահոս

2025-10-28
  • Քաղաքական
    Լոռին կարող է դառնալ արդյունաբերական և տուրիստական կենտրոն.«Մեր ձևով»-ը գրասենյակ է բացել Վանաձորում
    Գյումրիից հետո Վանաձորում է երկրորդ մարզային գրասենյակը բացել «Մեր ձևով» շարժումը, որը հանրապետության երրորդ քաղաքին երբեմնի արդյունաբերական փառքը վերադարձնելու նպատակ ունի:
    14:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը որդեգրել է շանտաժի, նսեմացնելու գործելաոճ. իրավապաշտպան
     «Մարդու անձնական կյանքի միջամտությունը պետական մակարդկով չի կարող լինել, դա արգելված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Միանշանակ պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի պարզվի, թե ով է արել  այդ ձայնագրությունը, չնայած դա ակնհայտ է՝ այն իրականացրել է իշխանական շրջանակը»,-շեշտեց նա։
    14:25
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց
    Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 24-ին Սյունիք բնակավայրում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում մոտ 20 մ/խ փայտանյութ կա։ Պարզվել է նաև, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նախատեսված է եղել մեկ այլ «ԿամԱԶ»-ի համար: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Օխտար բնակավայրի տարածքից, ինչի համար անտառապետը համապատասխան փաստաթուղթ չի տրամադրել: «ԿամԱԶ»-ի վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 0․95 գրամ զանգված: «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ նախաքննական մարմին:
    14:18
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակասական խոսակցություններ կան. Գեղարքունիքի մարզպետը՝ կորած երեխայի մասին
    Հակասական խոսակցություններ կան. Գեղարքունիքի մարզպետը՝ կորած երեխայի մասին
    14:08
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով
    Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։ 
    14:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    F-35-երի համար հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիա կհասնի այս շաբաթ. Թրամփ
    «Հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիայի ռազմաօդային ուժերին կհանձնվի նրանց F-35-երի համար. դրանք տեղ կհասնեն արդեն այս շաբաթ», - Թրամփի ելույթի տեսանյութն է տարածել The Associated Press գործակալությունը։
    13:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ իշխանության խոսքը դառնում է պատահական, պետությունն էլ դառնում է պատահականությունների զոհ. Սուրենյանց
    Կառավարող կուսակցությունում մոռանում են, որ «մարդ ա, պահի տակ ասել ա»-ի հետևանքով լեգիտիմացվեց Ալիևի պատերազմական օրակարգը՝ Հայաստանը և հայ ժողովրդին կանգնեցնելով ազգային աղետի առաջ։
    13:37
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի և պահանջի առանց նախապայմանների Բաքվի բանտում հայերի ազատ արձակումը. պատգամավոր
    «Ցավոք, մենք այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զավթման տակ պահել ավելի քան 200 քկմ տարածք ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ տարբեր պահանջներ ներկայացնլով»,-ասաց նա՝ հիշեցնելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրության փոփոխությունը։
    13:28
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Նման ծավալի կալանքները, նման տևական կալանքները նույնիսկ մարդասիրությանն են հակասում՝ որպես սկզբունքի». «Փաստ»
    «Մեծ թվով քաղբանտարկյալներ, ձերբակալությունների և կալանքի որոշումներ, քրեական գործեր։ Այս իրականության մեջ ենք գտնվում արդեն ամիսներ։ Փաստաբաններն ահազանգում են, որ այս իրողությունների մեջ բարդ է արդարադատության կյանքի կոչումը, քանի որ գործերում բացակայում են օրենքն ու օրինականությունը։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իրեն ուղղված՝ «ի՞նչ բնորոշում կարելի է տալ տեղի ունեցող գործընթացներին» հարցին հետևյալ հարցադրմամբ է արձագանքում՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում նախկին ժամանակահատվածներում, տարբեր փուլերում ևս եղել են քաղաքական հետապնդումներ։ «Եկեք շեշտը դնենք հենց կալանքի վրա։ Վերջին շրջանում հիմնական սևեռվածությունը, իրավունքների խախտումների բարձրաձայնման կոնտեքստում, հատկապես խափանման միջոց կալանքի վրա եմ դնում։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ, այո՛, նախկինում ևս եղել են դեպքեր, որ, եթե փորձենք օբյեկտիվ գնահատական տալ մասնագիտական հանրույթի կողմից, կարող ենք ասել, որ այս կամ այն դեպքում կալանքը չպետք է կիրառվեր կամ դրա երկարաձգումն առնվազն պետք է մերժվեր։ Բայց 2022 թվականից ի վեր ունենք մի նոր ժամանակաշրջան, կարելի է ասել՝ քրեական դատավարական այս գործընթացներում ունենք մի նոր պարադիգմա։ Այդ իրավիճակը կարելի է բնութագրել նոր խափանման միջոցների ներդրման հանգամանքով։ Մինչև 2022 թվականը Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության ոլորտում չի եղել խափանման միջոց տնային կալանք, չի եղել խափանման միջոց վարչական հսկողություն, չի եղել խափանման միջոց տնային կալանքը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված կիրառելու հնարավորություն։ Բոլոր դեպքերում, որքան էլ կարող ենք ավելի խիստ դիտարկել մինչ 2022 թվականի ժամանակահատվածը՝ եղած բոլոր օբյեկտիվ տվյալներով, բայց 2022 թվականից ի վեր այդ ստանդարտն էլ ավելի է բարձրանում։ Կալանքի կիրառումը, դրա երկարաձգման հեռանկարը պետք է օրենքին այնքան խիստ համապատասխանող լինեն, որ չլինեն խոցելի, չվերածվեն պատժիչ գործիքի, քաղաքական հետապնդման»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։
    13:20
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև
    Քամին հարավարևմտյան՝ 25մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
    13:15
    28.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Փոքրիկ Տիգրանին շարունակում են փնտրել Գեղարքունիքում
    Մոտ 20 ժամ է՝ Ծափաթաղում և մոտակա անտառներում փնտրում են 3-ամյա Տիգրանին: Երկուշաբթի երեկոյան է ոստիկանությունը ահազանգ ստացել, որ Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը 16:30-ի սահմանում կորել է։ Փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ամբողջ գյուղը շուտով մեկ օր կլինի՝ փորձում է գտնել 3-ամյա տղային։
    13:08
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի հետ փակ հանդիպում է ունենում․ Armlur
    Հիշեցնենք, որ այս նախագիծը մասամբ մերժվել էր։
    13:05
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզում 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրման պատճառով 3 եղբայրներին պատկանող ոչխարներից 36-ը հոսանքահարվել ու uատկել են
    Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի: Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխաների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած ևս 24 ոչխար: Տեղում հավաքված մի քանի գյուղացիներ ասում էին, որ բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ, քաղաքացիներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում նրանք նույնպես կհոսանքահարվեին: Հովիվներից մեկն էլ ասում էր, որ ինքը լավ է՝ զգացել է, որ հոսանքի լարը պոկվել ու ընկել է, և տեսել է, թե ինչպես է մի քանի ոչխարների բերաններից փրփուր դուրս գալիս ու քանի որ զգացել է, որ կա վտանգ ու էլեկտրամատակարարումը դադարեցված չի, հեռու է գնացել պոկված լարերից: Ընդհանուր եղել է 3 եղբայրներին պատկանող 1,067 ոչխար, որոնց մեծ մասը մայրացու է:
    13:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ներգրավված են 200 կամավոր
    Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
    12:52
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հորդանան գետի Արևմտյան ափի հարցում Իսրայելի պլանները հակասում են միջազգային իրավունքին. ԵՄ
    «Եվրամիությունը հին ավանդույթ ունի՝ չճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն օկուպացված պաղեստինյան տարածքների վրա՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հիմնվելով 1967 թվականի սահմանների վրա», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
    12:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի է Հայրենիքում․ Գեղամ Մանուկյան
    Այս ողջ ընթացքում մշտական այցերիս ու տեսակցություններիս ժամանակ, երկար զրույցների ընթացքում դիմացս հայրենասեր, ռազմագետ, իր նպատակներից ու երազանգներից չհրաժարվող զինվորական էր, որ Արցախյան Ազատամարտին միացել էր դեռ պատանի տարիքում։
    12:34
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում. վիրավորների և փլուզումների մասին են հայտնում
    Հայլուր 12։30 Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում. վիրավորների և փլուզումների մասին են հայտնում
    12:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. բաց նամակ՝ գլխավոր դատախազին
    Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- նշել է նա:
    12:28
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից
    Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։ Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։ Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։ Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։
    12:25
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՊՆ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    12:15
    28.10.25
    Ավելին