Լրահոս

2025-11-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է․ նոր մանրամասներ՝ ավտոբուսի վթարից
    Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
    21:50
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի նախաձեռնածը ոչ թե հոգևոր շարժում է, այլ պետական ինստիտուտների ապամոնտաժման գործընթաց. քաղաքագետ
    Հանրային հեռուստատեսությամբ Հովհաննավանքի պատարագի ուղիղ հեռարձակումը դրա ամենաբացահայտ օրինակն է․ պետությունը, իր մեդիա ռեսուրսներով, զբաղված է ոչ թե հասարակության իրազեկմամբ, այլ՝ պետական քարոզչությամբ և հասարակությանը բևեռացնելով:
    21:10
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Պատարագին ներկաներն աղոթք բարձրացրին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար
    Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը և մեծաթիվ ձեռքբերումներին՝ մաղթելով անսասան հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի։ Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար»,-ասված է հայտարարության մեջ:
    20:45
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը թուրքերի ու հայերի պատմական խնդիրների համար մեղադրել է ԿԳԲ-ին. Զախարովա
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հասցեին՝ թուրքերի և հայերի պատմական խնդիրների վերաբերյալ: Փաշինյանը թուրքերի ու հայերի պատմական խնդիրների համար մեղադրել է ԿԳԲ-ին, հստակեցրել է Զախարովան։ «ԿԳԲ-ը ստեղծվել է 1954 թվականին։ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին՝ ԿԳԲ-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ», — գրել է նա։
    20:25
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Հայաստանում. ցնցման ուժգնությունը՝ 5-6 բալ
    Նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․08⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ։
    20:17
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանգամանքները պարզվում են․ ՆԳՆ ՓԾ-ն՝ ավտոբուսի վթարի մասին
    ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։ 
    20:05
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից։ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանից Աննա Ամրոյանը պոկել է 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրել է 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է: Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
    19:52
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի Աթոյան փողոցում գտնվող երկու հարակից տան տանիքներում
    Նոյեմբերի 2-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցում այրվում է տան տանիք։ 
    19:45
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 30-ի. մեկի վիճակը կայուն ծանր է
    Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:
    19:35
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայի հյուսիսում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց
    Կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նախորդ երեկոյան Օրտլեսի լեռնաշղթայում անհետ կորած երկու լեռնագնացների մարմինները։ Մահացածները նույնականացվել են որպես հայր և նրա 17-ամյա դուստրը։
    19:10
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր կադրեր` Հաղարծինի վթարից. ինչպե՞ս են ուսանողներին դուրս բերում ավտոբուսից
    Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
    19:00
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չարքից ամեն ինչ սպասելի է․ Արթուր Խաչատրյան
    «Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարևորներից մեկը պղծվի։ Փաշինյանը կգնա նաև ուղիղ Սուրբ Էջմիածնի վրա գրոհի և այն իրականացնելու է վարչական ապարատով և իրավապահ համակարգով, բայց չի հաջողի»,-»,-ասել է Խաչատրյանը։
    18:50
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գործող իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով ավագանի և քաղաքապետ ընտրելու իրավունքը արմատախիլ անելը դարձել է «բնականոն» երևույթ․ հայտարարություն
    2025 թվականի հոկտեմբերի 20-ից ի վեր, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ընդամենը տասը օրերի ընթացքում կայացրել է աննախադեպ թվով կալանքի որոշումներ, որոնց հետևանքով մոտ չորս տասնյակ քաղաքացիներ զրկվել են ազատությունից։ Նրանց թվում են ինչպես խաղաղ բողոքի գործողության մասնակիցներ, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի շենքում գտնվող գյումրեցիներ, որոնցից չորսը կանայք են։
    18:21
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համալսարանի ղեկավարությունը գտնվում է դեպքի վայրում`անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար․ հայտարարություն
    Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։ Այս մասին հայտնում են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից։
    18:04
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:
    17:40
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը կալանավորվել է․ ՔԿ
    Հոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձնը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ դանակահարված 22–ամյա Էրիկ Դ.–ն որպես մեղադրյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։ Նա մի խումբ անձանց հետ, ըստ մեղադրանքի, սպանել են 21–ամյա Հայկին, դին այրել եւ Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցրել։ Սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։
    17:14
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անգլիայում հանցագործները դանակներով հարձակվել են գնացքի ուղևորների վրա. տասը մարդ վիրավոր է
    Վերջին տվյալների համաձայն՝ տասը մարդ հոսպիտալացվել է։ Ըստ Բրիտանական տրանսպորտային ոստիկանության, նրանցից ինը ստացել են կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։
    17:10
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ավտոբուսի վթшրի հետևանքով մեկ տուժшծի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է․ ԱՆ
    Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։
    16:55
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի մարզում ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է անտառում․ կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։ Հրշեջ փրկարարները այս պահին վիրավորներին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենաներին։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
    16:20
    02.11.25
    Ավելին