Լրահոս
2025-11-02
-
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100/6 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդան Գ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ Վարդան Գ․-ն տեղում մահացել է. նա վրաերթի պատճառով մոտ 80-100 մետր շպրտվել էր։ «Nissan»-ը վրաերթից հետո անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնը, կոտրել ծառը ու հայտնվել դեպի Երևան ընթացող ճանապարհին, մասամբ հետիոտնի համար նախատեսված վայրում։ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննոթյան, եղել է սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը իր գործընկերների հետ նշված ճանապարհին կատարում էր գծանշումներ և անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնները պահպանել էին, տեղադրել էին բոլոր նշանները, իսկ հանդիպակաց երթևեկելի գոում, որտեղ նույնպես գծանշում էին իրականացնում, լուսային փարոսիկները միացված ծառայություն էին կատարում պարեկները ու եթե վարորդը, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, պահպաներ սահմանված արագությունը, ապա դեպքը տեղի չէր ունենա։ Վարորդ Հայկ Ա․-ն աշխատում է «Որդան կարմիր Բայ Մալխասյան» ՍՊԸ-ում, որպես վաճառքի մենեջեր, իսկ մահացածը աշխատում էր «Ռեգիոն Ստրոյ Սերվիս» ՍՊԸ-ում։Ավելին11:0002.11.25 -
ՀասարակականՓաշինյանը ժամանել է ՀովհաննավանքԱրդեն երկրորդ կիրակին է Փաշինյանը մասնակցում է Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։Ավելին10:5702.11.25 -
ՀասարակականՍկևռայի սրբոց մասանց պահարանը բերվեց Մայր ՏաճարՄայր Աթոռում այսօր տեղի կունենա Հայրապետական մաղթանք՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով։Ավելին10:5402.11.25 -
ՀասարակականՔաղաքացու բերանը փակող ՊՊԾ աշխատակիցը կրկին Հովանավանքում էՍպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը վանք։Ավելին10:4002.11.25 -
ՀասարակականԱյրվել է վագոն-տնակՆոյեմբերի 2-ին, ժամը 00։48-ի Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի Խաչատրյան 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 02:19-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 21 քմ։Ավելին10:3002.11.25 -
ՀասարակականԻ՞նչ է կատարվում ՀովհաննավանքումՊատարագից առաջ Հովհաննավանքի տարածքում տեղակայվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ իբրև ապահովելու միջոցառման անվտանգ ընթացքը։Ավելին10:1502.11.25 -
ՀասարակականՓաշինյանի աջակիցը սպառնաց թքել լրագրողի վրա․ լարված իրավիճակ«Մի օր ազատ օր եմ վերցնելու՝ կասկածներդ ցրեմ ու մի հատ էլ թքեմ երեսիդ։ Էսօր հեռու ես մնում ինձնից, տականք»,- ասել է Փաշինյանի աջակիցը՝ լրագրողին:Ավելին10:0002.11.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց Հայրապետին մաղթենք երկար օրեր՝ ըստ հայտնի շարականի. Ռուբեն Մելիքյան«Այսօր Մայր Աթոռ Սբ.Էջմիածնում տոնակատարվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը։ Մեր 132-րդ Հայրապետ Գարեգին Վեհափառից ավելի երկար գահակալել են միայն 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝Ավելին09:3002.11.25
2025-11-01
-
ՀասարակականՀայտնի է նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման օրըՀետևաբար սպասվում է, որ 2025 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի...Ավելին23:5601.11.25 -
Քաղաքական«Հանուն բախման՝ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի. քաոսի մեջ է իրեն կոմֆորտ զգում». Մենուա ՍողոմոնյանՇատ անտրամաբանական վիճակ է. իշխանությունները միշտ ձգտում են կայունության, ձգտում են, որ բախումներ, ցնցումներ չլինեն, իսկ Փաշինյանի պարագայում լրիվ հակառակն է: Նա միշտ երկիրը տանում է բախումների, ցնցումների, քաոտիկ իրավիճակի, որովհետև իրեն քաոսի մեջ կոմֆորտ վիճակում է զգում»:Ավելին23:4001.11.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 4 կմ խորության վրա։Ավելին23:2001.11.25 -
ՄիջազգայինՓաշազադեն և Հռոմի պապը հանդիպել ենՎատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: Փաշազադեն Հռոմի Պապին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ողջույնները, հայտարարել է Ադրբեջանում երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման մասին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Փաշազադեն հույս է հայտնել Հռոմի պապի Ադրբեջան այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա նրան թույլ կտա անձամբ տեսնել իրենց երկրում «միջկրոնական ներդաշնակության բարձր մակարդակը, պետական-կրոնական հարաբերությունները և բազմամշակութայնության մթնոլորտը»։ Հռոմի պապ Լևոն XIV-ը իր հերթին, դրական վերաբերմունք է հայտնել Ադրբեջան այցելելու հարցում՝ նշելով, որ դա հաշվի կառնի իր աշխատանքային գրաֆիկում։Ավելին23:0001.11.25 -
ՄիջազգայինՈւկրաինան պայթեցրել է Մոսկվայի նավթատարը. Ռուսաստանը ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր լազեր է ներկայացնումՊենտագոնը հաստատել է «Տոմահավկ» թևավոր հրթիռների մատակարարումը Ուկրաինային, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Սպիտակ տան ղեկավարը: Մոսկվան շատ բան է կապում հենց այդ որոշման հետ: Թեև Թուրքիան արդեն հայտարարել է, որ նորից պատրաստ է ընդունել ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ ռաունդը, այն պարզապես կարող է չկայանալ, եթե ամերիկյան «Տոմահավկ» հրթիռները Կիև հասնեն:Ավելին22:4501.11.25 -
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար` Արարատի մարզումԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրում բախվել են «BMW» և «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:3001.11.25 -
ԻրավականԲաքվում հայ գերիների մեղադրանքները Հայաստանի դեմ հայցեր են դառնալու. դատաքննությունն ավարտվել էԱմենօրյա ռեժիմով ձախողվում է Փաշինյանը, եթե, իհարկե, ճիշտ են նրա պնդումները, թե իր ամբողջ թիմը ամենօրյա ռեժիմով աշխատում է, որ Բաքվի բանտերից օր առաջ տուն գան հայ գերիները: Վաշինգտոնյան համաձայնագրերում նա գերիների մասին բառ չէր ամրագրել՝ հայտարարելով, թե մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է ուզում լուծել հարցը: Առայժմ հարցը լուծում է Ալիևը՝ իր ձևով: Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների շինծու դատաքննությունը:Ավելին22:1501.11.25 -
ԻրավականՔանի դեռ Սարգիսը բանտում էր, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց ու եռապատկվեց. փաստաբան«Օգոստոսի 28-ին հայտնել էի՝ հանրությանն անհայտ հերթական քաղբանտարկյալի մասին։ Սոցցանցում գրառման համար 2 ամսով բանտարկվել էր ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը։Ավելին22:0001.11.25 -
Հասարակական2.5-ամյա տղայի մատն արգելափակվել էր պլաստմասսե խցանումԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի վարչական շրջաններից մեկի սեփական տանը 2.5 տարեկան երեխայի մատն արգելափակվել է պլաստմասսե խցանում և այտուցվել ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԱվելին21:4501.11.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը ժամանել է ԿահիրեՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կահիրե` մասնակցելու Եգիպտոսի Մեծ թանգարանի հանդիսավոր բացմանը։Ավելին21:3801.11.25 -
ՄիջազգայինԹրամփը հերքել է Վենեսուելայի վրա հարձակման անխուսափելիության մասին տեղեկություններըԱվելի վաղ Miami Herald-ը և The Wall Street Journal-ը հրապարակել էին հաղորդագրություններ այն մասին, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է հարձակումներ Վենեսուելայում գտնվող ռազմական օբյեկտների վրա, ինչի մասին վկայում է տարածաշրջանում B-1B ռմբակոծիչների տեղակայումը վերջին օրերին։Ավելին21:3001.11.25 -
ՔաղաքականԿես միլիոն ադրբեջանցի պատրաստ է գալ Հայաստան. ինչո՞ւ է ընդլայնվում «Արևմտյան Ադրբեջանը»Մինչ ՔՊ-ականները դեմ են քվեարկում բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևին, Ադրբեջանում նոր թափ է առնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցի քննարկումը: Եթե նախկինում խոսքը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին էր, ապա հիմա այդ թիվը գրեթե կրկնակի ավելացել է: 500 հազար փախստականի վերադարձի մասին է հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահը: Ազիզ Ալաքբարլին փախստականներին է գումարել նաև նրանց երեխաներին:Ավելին21:1801.11.25