Լրահոս
2025-11-02
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:Ավելին17:4002.11.25 -
ԻրավականՎանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը կալանավորվել է․ ՔԿՀոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձնը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ դանակահարված 22–ամյա Էրիկ Դ.–ն որպես մեղադրյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։ Նա մի խումբ անձանց հետ, ըստ մեղադրանքի, սպանել են 21–ամյա Հայկին, դին այրել եւ Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցրել։ Սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։Ավելին17:1402.11.25 -
ՄիջազգայինԱնգլիայում հանցագործները դանակներով հարձակվել են գնացքի ուղևորների վրա. տասը մարդ վիրավոր էՎերջին տվյալների համաձայն՝ տասը մարդ հոսպիտալացվել է։ Ըստ Բրիտանական տրանսպորտային ոստիկանության, նրանցից ինը ստացել են կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։Ավելին17:1002.11.25 -
ԱռողջապահականԱվտոբուսի վթшրի հետևանքով մեկ տուժшծի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է․ ԱՆԱյսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։Ավելին16:5502.11.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած վթարիցԿտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Ավելին16:3102.11.25 -
ՀասարակականՏավուշի մարզում ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է անտառում․ կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։ Հրշեջ փրկարարները այս պահին վիրավորներին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենաներին։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին16:2002.11.25 -
ՀասարակականՆԳՆ-ն հաստատեց՝ երեխայի մարմինը գտնվել է․ նշանակվել են փորձաքննություններՆոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Կատարվում է նախաքննություն։Ավելին15:5702.11.25 -
Հասարակական3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածումԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։Ավելին15:3802.11.25 -
ՀասարակականԹվային կախարդանք, որ սահմաններ է ջնջում. աշխարհահռչակ Մերզուկիի «Պիկսելը»՝ ԵրևանումԹվային կախարդանք, որ սահմաններ է ջնջում. աշխարհահռչակ Մերզուկիի «Պիկսելը»՝ ԵրևանումԱվելին15:3002.11.25 -
ՀասարակականՊայթյուն՝ «Mercedes»-ում․ ինչի հետևանքով հրդեհ է բռնկվելԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին15:1002.11.25 -
ՀասարակականԱղոթք՝ Բաքվում պահվող հայ գերիների, ՀՀ-ում բանտարկված սրբազանների և Սամվել Կարապետյանի համարՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի է ունենում Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով։Ավելին14:3002.11.25 -
ՔաղաքականԾնողներս թույլ չտվեցին, որ Երուսաղեմում սովորեմ՝ լսելով սեռական ոտնձգությունների մասին. ՔՊ-ական պատգամավոր«Երգել եմ երգչախմբում, եղել եմ դպիր»,-Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Այո՛, եղել եմ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամ։ Երգել եմ երգչախմբում, եղել եմ դպիր»,-ասաց պատգամավորը։ Լրագրողի հարցին՝ ինչու չի շարունակել իր գործունեությունը եկեղեցում, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ծնողներս, իմ համաձայնությամբ, որոշել էին, որ ես պետք է գնամ Երուսաղեմ՝ ճեմարանում սովորելու։ Խոսում եմ 1993-94 թվականների մասին։ Իմ ծնողներին լուր հասավ, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականները սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանող տղա երեխաների նկատմամբ։ Իմ ծնողները որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու»։Ավելին14:1802.11.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:1002.11.25 -
ՀասարակականԵվրոպայի չեմպիոնը բանվորություն է անում. Սոսեն սովորում է տուն կառուցել, որ վերադառնա ԱրցախՁյուդոյի եվրոպայի չեմպիոն արցախցի Սոսեն Երևանում բանվորություն է անում, որ սովորի տուն կառուցել ու մի օր վերադառնա Արցախ:Ավելին13:4502.11.25 -
ՔաղաքականՊատմությունը շատ դաժան է եղել բոլոր այն առաջնորդների հանդեպ, ովքեր փորձել են պայքարել իրենց ժողովրդի հավատքի, լեզվի և մշակույթի դեմ. պատգամավորՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարել փորձած ոչ մի իշխանություն երբեք չի կարողացել հաղթանակ տանել։Ավելին13:1702.11.25 -
Հասարակական«Պարոն Փաշինյան, կեղծ քահանայից հաղորդություն ստացա՞ք»․ Փաշինյանը հեռացավ Հովհաննավանքից«Պարոն Փաշինյան, կեղծ քահանայից հաղորդություն ստացա՞ք»,-Փաշինյանը չպատասխանեց լրագրողի հարցին, լուռ հեռացավ։Ավելին13:0002.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:3002.11.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց կաթողիկոսը ժամանեց Մայր ՏաճարԱյսօր նշվում է Վեհափառ տիրոջ օծման և գահակալության 26-րդ տարեդարձը։Ավելին12:0002.11.25 -
ՀասարակականԲագրատունյաց պողոտայում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում տղամարդու դի կա։Ավելին11:3002.11.25