Լրահոս
2025-11-06
-
Մամուլի տեսությունԻշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ»«Մեր նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ իր «քաոսային կառավարումն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:Ավելին10:0006.11.25 -
Մամուլի տեսությունԴպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա. «Փաստ»Բացի այդ, խմբագրությունը ավելի ու ավելի շատ զանգեր է ստանում տարբեր դպրոցներից, որ այսօր ուսուցիչների մեծ պակաս կա: Մեր նախնական ուսումնասիրությունները ևս վկայում են, որ Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան: Բավական է հետևել պաշտոնական կայքերին, նաև դպրոցների սոցիալական էջերին, որպեսզի համոզվես, թե ինչքան շատ են հայտարարությունները, որոնք պահանջում են այս կամ այն առարկայի ուսուցիչ:Ավելին09:5206.11.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ական պատգամավորներն ընդդեմ կառավարության. «Հրապարակ»Իշխանական պատգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ՔՊ-ական մեծամասնությունից ընդամենը 3 պատգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր:Ավելին09:4806.11.25 -
Մամուլի տեսությունՊետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ». «Ժողովուրդ»ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն Անահիտ Ավանեսյանը եւ ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն:Ավելին09:4506.11.25 -
Մամուլի տեսությունՄշակութային արժեքների արտահանման համար պետտուրքի նոր տեսակ կսահմանվի. նախագիծ. «Փաստ»«ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։ Ըստ հեղինակների, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները։ Ներկա փուլում տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։Ավելին09:4206.11.25 -
Մամուլի տեսությունՆերկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու». «Փաստ»«Փաշինյանական կառավարման պայմաններում Հայաստանի ներքաղաքական կյանքը կարելի է բնորոշել որպես գործող հրաբխի վրա գտնվող: Ցանկացած պահի հնարավոր է ցանկացած ցնցումային զարգացում: Այդուհանդերձ, կանխատեսելի է, որ առաջիկայում, առնվազն մինչև 2026 թ. հունիս, լինելու են ԱԺ ընտրություններ: Ըստ այդմ, հասարակական-քաղաքական միջավայրն ու տրամադրությունները կարելի է համարել նախընտրական, իսկ քաղաքական ուժերի գործունեությունը՝ լիովին նախընտրական տրամադրությունների շրջածիրում գտնվող:Ավելին09:3806.11.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱրգիշտի Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով, վախեցնում են՝ ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար։Ավելին09:3406.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3006.11.25 -
Մամուլի տեսությունՓոխնախարարը օգնել է հանքը «խլել» մի ընկերությունից՝ տալով մյուսին՝ ինքն էլ դառնալով փոխտնօրեն. «Ժողովուրդ»Միքայել Փաշայանը, որը տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում, 2008 թվականին՝ 26 տարեկանում, արդեն ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն էր, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկը, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ից՝ ՊԵԿ նախագահի տեղակալ։ Թագուհի Թովմասյան այս կետով ընդգծում էր այն երեւույթը, երբ պաշտոնյան մասնակցում է նախագծի ներդրմանը, ապա իրագործելուն պես՝ լքում է համակարգն ու սկսում հակառակ բեւեռում գործունեություն իրականացնել։Ավելին09:2506.11.25 -
Մամուլի տեսությունՎաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների»․ «Հրապարակ»Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին անցկացնելու համար Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին։ Քարոզարշավին ներգրավվել են նաեւ դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։Ավելին09:2006.11.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ անել Ալիևի հետ, երբ նա շարունակում է խանգարել Փաշինյանին. «Փաստ»Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առթիվ ելույթ ունենալով՝ Ալիևը կրկին ցուցադրեց ադրբեջանական «խաղաղասիրության» յուրօրինակ նմուշ. «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով… Բավական է նայել XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմած քարտեզները՝ համոզվելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Այդ քարտեզներում չկա Սևան անունով լիճ։ Կա Գյոյչա լիճ, և այնտեղ արտացոլված են բոլոր պատմական տեղանունները, որոնք մենք օգտագործում ենք։ Այդ քարտեզները ոչ թե մենք ենք կազմել, այլ ցարական Ռուսաստանը։ Այն նույն ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևել յան Անատոլիայից վերաբնակեցրեց մեր Ղարաբաղյան հողերում՝ փոխելու տարածաշրջանի էթնիկ և կրոնական կազմը։ Այսինքն՝ այդ քարտեզները հիմնված են պատմական իրողությունների վրա»։Ավելին09:1506.11.25 -
ՀասարակականՌուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան` անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով (տեսանյութ)Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։Ավելին09:0006.11.25
2025-11-05
-
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը Իսրայելին կփոխանցի ևս մեկ պատանդի դիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ստորաբաժանման՝ «Ալ-Քասամ»-ի բրիգադների ներկայացուցիչները հայտարարել են, որ նոյեմբերի 5-ի երեկոյան կփոխանցեն իսրայելցի ևս մեկ պատանդի դի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարությունում:Ավելին23:4605.11.25 -
ԻրավականՀայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 30 անձ ձերբակալվել է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք:Ավելին23:2105.11.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլԳրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Այս մասիննհայտնում եմ Շախմատի ֆեդերացիայից:Ավելին23:0005.11.25 -
ՄիջազգայինԲայրամովն ու Գրոնան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացն ու հեռանկարներըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնային։Ավելին22:3105.11.25 -
ՔաղաքականԵթե սա հրահանգ չէ, ապա ի՞նչ է․ Ալեքսան Ալեքսանյանը՝ ՔԿ նախագահի հայտարարությունների մասինՔննչական կոմիտեի նախագահը այսօր իրեն ուղղված հարցերին ի պատասխան հայտարարեց, որ հրահանգ չկա Սամվել Կարապետյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար, այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։Ավելին22:1505.11.25 -
ՔաղաքականԻսկական ձեռնաշղթաներ ունի ՔԿ նախագահը, իսկ խաղալիքների համար կալանավորվում են. բանտարկելու մոլուցքՔննչական կոմիտեի նախագահին «կալանավորման անթիվ-անհամար ապօրինի միջնորդությունների մասին» հիշեցնելու համար այսօր Ազգային ժողովում ձեռնաշղթաներով է դիմավորել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Պատգամավորի այդ ակցիայից առաջ քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանում հպարտանում էր, որ Հայաստանում կալանքների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է: Լրագրողների հետ նույնպես զրուցել է Արթուր Պողոսյանը և պնդել, թե չգիտի ինչու են համընկնում քննչականի գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսներում նկատվող հրահանգները:Ավելին21:5805.11.25 -
ՔաղաքականԱրցախը եղել է, կա և կլինի․ Ռուբեն Վարդանյանի ուղերձըՌուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և խնդրել է 3 ուղերձ փոխանցել.Ավելին21:4005.11.25 -
ՔաղաքականՄիրզոյանը ջուրն է գցում Ալիևին արդարացնելու՝ Փաշինյանի ջանքերը. կամաց-կամաց եկող խաղաղությունըԱլիևի կոնֆլիկտային հռետորաբանությունը չի սասանում արտգործնախարար Միրզոյանի լավատեսությունը: Իրական Հայաստանում իրական խաղաղությունը կամաց-կամաց հաստատվել է, պնդում է Միրզոյանը, միևնույն ժամանակ հայտարարում, թե «հաշտեցումը ժամանակ է պահանջում»: Նա այսօր մասնակցել է Օրբելի ֆորումին: Այնտեղ նաև հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաչվերթները կավելանան: Միրզոյանի խոսքով՝ չվերթներ կիրականացվեն ոչ միայն Թուրքիայից Երևան, այլև՝ Գյումրի։Ավելին21:2405.11.25