Լրահոս
2025-11-06
-
ԻրավականՄեկնարկել է Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատական նիստըՄեկնարկել է Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատական նիստը։Ավելին15:2706.11.25 -
ՀասարակականԵրևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, հայտնվել երթևեկելի գոտումՆոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, 22-ամյա Դավիթ Կ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարերին, էստակադայի հենասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։Ավելին15:1506.11.25 -
ՔաղաքականՉարիքի ճիրաններից Վաղարշապատն ազատել է խոստանում «Հայրենիքը»Փոխադարձ թշնամանքը վերացնել է առաջարկում Վաղարշապատի համայնքի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը:Ավելին15:0606.11.25 -
ՀասարակականԿասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (կաթի մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Շողակաթ): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Տեսչական մարմնի Երևան կենտրոնի տեսուչների արձանագրած խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Մասնավորապես՝ հատակների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից, առաստաղի մակերևույթի վրա կան վնասված հատվածներ, ինչը չի բացառում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը, արտադրական շինությունների դռները հարթ չեն, պատրաստված չեն չներծծող նյութերից, կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի և քարշակ սարքի մակերևույթի վրա առկա են կոռոզիայի հետքեր։ Վերահսկող մարմինը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ:Ավելին15:0006.11.25 -
ՀասարակականԷդ մարդը ոչ մեկի հետ չէր շփվում, չէր բարևում. հարևանները՝ նախկին կնոջը սպանած տղամարդու մասինԷդ մարդը ոչ մեկի հետ չէր շփվում, չէր բարևում. հարևանները՝ նախկին կնոջը սպանած տղամարդու մասինԱվելին14:4706.11.25 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայում բռնկված հրդեհի հետևանքով 1 տուժած հոսպիտալացվել էՀրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։Ավելին14:3906.11.25 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն Բելգիային օգնություն կտրամադրի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գործումՆոյեմբերի 4-ի երեկոյան Բելգիայում մոտ երկու ժամով փակվել են երկրի բոլոր երեք օդանավակայանները (Բրյուսել, Լիեժ և Շառլեռուա) օդային տարածությունում հայտնված անօդաչու թռչող սարքերի պատճառով: Միաժամանակ, ըստ Ֆրանկենի, անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ֆլորեն ավիաբազայի երկնքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ից նոր ստացված F-35 կործանիչները, և Կլայնե Բրոգելում, որտեղ ամերիկյան մարտավարական միջուկային զենք է պահվում:Ավելին14:3206.11.25 -
ՔաղաքականՔԿ նախագահը, արդարադատության նախարարը բացահայտ սուտ էին խոսում. Վաչե ԲրուտյանԱյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս Վաչե Բրուտյանը։Ավելին14:2006.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․69 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.73 դրամ:Ավելին14:1506.11.25 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ից ցորենով բեռնված ևս 132 վագոն Ադրբեջանի տարածքով կուղարկվի Հայաստան«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայանից ավելի քան 1000 տոննա ցորենի առաքումը Հայաստան: 15 մեքենա անցել է Ադրբեջանի տարածքով և արդեն հատել Վրաստանի և Հայաստանի սահմանը, այնուհետև ապրանքը կտեղափոխվի «Հարավկովկասյան երկաթուղու» Դալարիկ կայարան, հայտնել է Տրանսպորտի նախարարությունը:Ավելին14:0506.11.25 -
ՀասարակականՄիրզոյանին կարող ենք օգնել դիվանագիտական դաշտում խայտառակ չլինելու համարԱյս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։Ավելին14:0006.11.25 -
ՀասարակականԶովունիում մեքենաներ են բախվել․ կա վիրավորՆոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30- ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են «Kia Forte» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին13:5306.11.25 -
ՔաղաքականՄի՛ հրաժարվիր Սևանից. դաշնակցականների ակցիան՝ կառավարության շենքի դիմացԱյս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։Ավելին13:4106.11.25 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆՆոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։Ավելին13:3506.11.25 -
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին«Վերջերս ԱՄՆ-ի նոր վարչակազմն իշխանության գալուց հետո հրապարակել է ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցների՝ թվով հինգերորդ փաթեթը։ Այսպիսով, ԱՄՆ-ի վարչակազմը հստակ ցույց է տվել իր դիրքորոշումը՝ մինչև վերջ թշնամաբար վերաբերվել մեր պետության նկատմամբ», -ասվում է ԱՄՆ-ի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Կիմ Ըն Չհորի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:Ավելին13:3006.11.25 -
Հասարակական2 փրկարար ծխահարվել են Կոմիտասի պողոտայում բռնկված հրդեհը մարելիս․ ՆԳՆ խոսնակՆա տեղեկացրեց, որ մինչև հրշեջների ժամանելն արդեն հրդեհի վայրից քաղաքացիները տարհանվել են։Ավելին13:2606.11.25 -
Իրավական2021-ին զորակոչիկը փորձել է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ միասին, խորհուրդներ և ցուցումներ տալու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է որդու՝ հիվանդության սիմուլյացիայի և խաբեության այլ ճանապարհով հերթական զորակոչից խուսափելու փորձին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Վերջինիս կողմից հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքերում, քանի որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ որդին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և մեկնել պարտադիր զինվորական ծառայության: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին13:2306.11.25 -
ՔաղաքականԱդրբեջանի տարածքով առաջինը ռուսական ցորենը Հայաստան մտավ. ղազախականը դեռ ճանապարհին է15 վագոն ռուսական ցորենով բեռնված շարժակազմը գիշերը Երևան է հասել: Հացահատիկը ոչ թե Վերին Լարսով, այլ Ադրբեջանով է մտել Վրաստան, այնտեղից էլ Հայաստան՝ Հարավկովկասյան երկաթուղով: Չնայած Հայաստանի իշխանությունը պնդում է, թե վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքն է, որ ապաշրջափակումն արդեն իրողություն է՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հասկացրել է, թե Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը վկայող այս իրադարձությունը Մոսկվայի շնորհիվ է:Ավելին13:1506.11.25 -
ՔաղաքականՆրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել․ Փաշինյանը՝ Հովհաննավանքի միջադեպի մասինՀիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներից մեկը եկեղեցում բղավել էր, թե պատարագն իրական չէ և պատարագը մատուցելու իրավունք Տեր Արամ քահանա Ասատրյանը չունի, քանի որ դրանից առաջ կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: ՊՊԾ աշխատակիցները քաղաքացուն դուրս էին բերել եկեղեցուց։Ավելին13:0606.11.25 -
ԻրավականԹմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվելՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում ժամը 10.12-ին ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 58-ամյա վանաձորցի մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ: Ըստ տղամարդու` ներարկիչում մեթադոն էր: «Ըստ նախնական տվյալների` 58-ամյա վանաձորցին ձերբակալվելուց րոպեներ առաջ զանգահարել էր 46-ամյա համաքաղաքացուն և խնդրել իրեն տալ մեթադոն: Նրանք հանդիպել էին Վանաձորի Տերյան-Զորյան փողոցների խաչմերուկում, և 46-ամյա տղամարդն էլ, «Օպել Աստրա» մակնիշի իր ավտոմեքենայում, նրան իրացրել էր մեթադոնով լցված ներարկիչը: Մոտ մեկ ժամ անց Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 46-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնեց, որ փաթեթում թմրանյութ է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:Ավելին13:0006.11.25