Լրահոս
2025-11-06
-
ՀասարակականԹբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը. հայտարարությունՄիջոցառումն անցկացվելու է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ՝ ավելի քան 700 հոգանոց դահլիճում։ Շենքում, որը հիմնադրել է Եսայի Պիտոյեվը, իսկ կառուցմանը աջակցել է Ալեքսանդր Մանթաշեվը։Ավելին12:4506.11.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին է հանձնել ևս մեկ պատանդի աճյունThe Times of Israel-ի փոխանցմամբ՝ դատաբժշկական փորձագետները հաստատել են աճյունի ինքնությունը։Ավելին12:3506.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Խոշոր հրդեհ՝ Երևանում. այրվում է Կոմիտասի «Սիթին»Հայլուր 12։30 Խոշոր հրդեհ՝ Երևանում. այրվում է Կոմիտասի «Սիթին»Ավելին12:3006.11.25 -
ԻրավականՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ ՄելիքյանըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներից տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։ Հ.Մ.-ի քույրը, տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման և անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը: Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ս.Հ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը): Գ.Մ.-ն ձերբակալվել է, իսկ Ս.Հ.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ դատարան ներկայացնելու համար: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1506.11.25 -
ՔաղաքականՆոր «անակնկալ» թոշակառուներին. այլևս կանխիկ եղանակով թոշակներ չեն տրվելուՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր «անակնկալը» թոշակառուներին. այլևս կանխիկ եղանակով թոշակներ չեն տրվելու:Ավելին12:0606.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 06.11.2025Մամուլի տեսություն 06.11.2025Ավելին12:0006.11.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի դեպքիցՀրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։Ավելին11:4806.11.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Թումանյան փողոցի սննդի կետերից մեկումՆոյեմբերի 6-ին՝ ժամը 10։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին։Ավելին11:4506.11.25 -
Քաղաքական2 ուսուցիչ ունենք, որ 700 հազարից ավել վարձատրություն են ստանում. Նիկոլ Փաշինյան«Հայաստանում այսօր սեպտեմբերի դրությամբ կա 2,118 ուսուցիչ, որ ստանում է 300,000-ից մինչև 400,000 դրամ աշխատավարձ, 863 ուսուցիչ ստանում է 400,000-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ, 109 ուսուցիչ ստանում է 500,000-ից մինչև ներողություն եմ խնդրում, ոչ թե վարձատրություն, ճիշտ, ճիշտ բառը վարձատրություն է, այսօր ինձ նախարարությունից զգուշացրեցին, որ չասեմ աշխատավարձ, ասեմ վարձատրություն, խոսքը վարձատրության մասին է, որովհետև տարբեր բաներ կան, ներառյալ տարակարգ և այլն, և այլն, ուրեմն խնդրում եմ աշխատավարձ բառի փոխարեն կարդալ վարձատրություն, ուրեմն 2,118 ուսուցիչ 300,000-ից մինչև 400,000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400,000-ից մինչև 500,000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ 600,000-ից մինչև 700,000 դրամ վարձատրություն և երկու ուսուցիչ 700,000 դրամ և ավելi վարձատրություն»,- նշել է նա:Ավելին11:4006.11.25 -
ՔաղաքականԳնում տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրել են բասկետբոլի վահանակի տակ. Նիկոլ ՓաշինյանԿառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:3506.11.25 -
ՀասարակականՆոր կադրեր՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի վայրիցՆոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։Ավելին11:2906.11.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ` Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետումՀրդեհ է բռնկվել Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում։Ավելին11:2106.11.25 -
ՔաղաքականՄեր տանը սերվիս կա, որ երբեք չենք օգտագործել. Նիկոլ ՓաշինյանԿառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:1806.11.25 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանը մեկնել է ԻտալիաՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը կհանդիպի Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային, Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պասկուալե դը Ասկոլային, Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին, Իտալիայի Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո Դե Պաոլիսին, ինչպես նաև Իտալիայի Զինվորական դատական խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին: Գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը: Այցի շրջանակում կստորագրվի Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:Ավելին11:1506.11.25 -
Կրթություն և գիտությունԵ՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։Ավելին11:0006.11.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4506.11.25 -
Իրավական10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած օտարազգի քաղաքացիները կալանավորվել են2025 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ օտարազգի քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության և ծառայության մյուս օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին օտարազգի երկու քաղաքացի խմբի կազմում ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը և իրացնելու նպատակով մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 7․5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ օտարազգի քաղաքացիներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ապօրինի սահմանահատման համար լինելով ազատազրկված, 2025 թվականի ապրիլին պատիժը կրելուց հետո ազատվելով, առանց սահմանված փաստաթղթի և պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք գործել այլ երկիր: Օտարազգի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը), 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) և 469-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:3106.11.25 -
Իրավական«Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»․ այս բառերի համար անձին մեղադրանք ներկայացնել և 130 օրից ավելի պահել կալանքի տակ․․․ սա ողջամի՞տ է. փաստաբանՎերջին անգամ պատկերացրեք՝ դատարանը երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով։ Իրականության մեջ ես չէի պատկերացնում՝ ոնց դա կարող էր տեղի ունենալ, բայց դա տեղի ունեցավ։ Այդ մեկ ամիսը վերաբերում էր հետևյալին․ «Հարգելի քննչական խումբ՝ բաղկացած 53 քննիչից, այս մեկ ամսվա ընթացքում գործն ուղարկե՛ք դատարան կամ կարճե՛ք»։Ավելին10:2406.11.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ hարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին10:1506.11.25 -
Մամուլի տեսությունՈչ մի հարցի հիմնավոր չպատասխանեց․ «Հրապարակ»«Երեկ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հարցուպատասխանն ապացուցեց, որ նա Փաշինյանի քաղաքական հրահանգները կատարողն է, եւ դա է պատճառը, որ չունի հիմնավոր փաստարկներ՝ աղմկահարույց քաղաքական գործերով: Դիցուք, թե ինչու են կիրակի օրը Արագածոտնի թեմի հոգեւորականներին, Հովհաննավանքի պատարագից առաջ, հարցաքննության կանչել ՔԿ, ծիծաղելի պատասխան տվեց, թե քննիչներն են որոշում՝ ում եւ երբ հարցաքննել։Ավելին10:0406.11.25