Լրահոս

2025-11-29
  • Img default alt hy
    Իրավական
    Ալավերդիում կենցաղային վեճի հետևանքով 75-ամյա տղամարդը սպանել է 74-ամյա հարևանին․ նա ձերբակալվել է
    Նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ին, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ իր հարևանը՝ Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լյովիկ Շ․-ն, նախորդ օրվանից տուն չի վերադարձել։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: Նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևանի՝ 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի հետևանքով հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին: Վերջինս մահացել է: 75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը: Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։ Կազմված փաստաթղթերն փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    16:04
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցին չպետք է ենթարկվի ներքին պառակտման․ Դանիել Սրբազան
    «Եկեղեցին ներսից վիրավորված է և դրսից՝ ճնշումների տակ։ Պտությունը մեղադրում է, եկեղեցին պաշտպանվում է․ կասկած է լցվել մթնոլորտը»․ Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր տաճարում սուրբ պատարագի քարոզում ասել է Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։ «Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների փոթորիկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը, քաղաքական օրակարգերը վեր դասելով Ավետարանից և Եկեղեցու գործունեությունից, կբաժանվի նաև խոսքով ու հոգով։ Մեծ գայթակղություն է նաև, որ բորբոքված խոսքին պետք է պատասխանել բորբոքմամբ, մեղադրանքին՝ մեղադրանքով, արհամարհանքին՝ արհամարհանքով, բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թէ ով ենք մենք, այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք։ Պիտի մերժենք բաժանման թույնը»։ Նա նշել է, որ եկեղեցին չպետք  ենթարկվի ներքին պառակտման։ Սրբազանը հիշեցրել է Պողոս առաքյալի խոսքերը․ «Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և «եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են»։ Դարերի ընթացքում հենց այսպիսի մտածողությամբ է հայ ժողովուրդը հաղթահարել ծանր փորձություններ և հալածանքներ, և ոչ մի կայսրություն չի կարողացել կոտրել հայերի հավատքն ու հույսը»։
    15:49
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գագիկ Ծառուկյանը հանդես կգա ուղերձով
    Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
    15:37
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    TikTok-ում, Telegram-ում հրապարակվում են ձեր լուսանկարները հայհոյանքով․ մեդիափորձագետը զգուշացնում է
    «Ցավոք սրտի շատերը վճարում են, միանգամից ասեմ, որ, եթե վճարեցիք, ապա անընդհատ փող են ուզելու տարբեր հաշիվներից, հասկանալով, որ դա կարելի է դա ստանալ ձեզնից։ Դա դարձել է տնտեսության մի մաս։ Ի՞նչ անել, ամեն դեպքում report-ը կարող է օգուտ լինել, բայց շատ դեպքերում չի օգնում և հենց դրա համար էլ TikTok և Telegram են գցում, որովհետև այդտեղ report-ները լավ չեն օգնում, բայց ամեն դեպքում պետք է անել, եթե անգամ անծանոթի վերաբերյալ եք նման բան տեսնում, անտարբեր մի անցեք, հնարավոր է օգնի»,- ասել է մեդիափորձագետը։
    15:19
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ եք շինանյութը լցրել ծառերի վրա․ Քրիստինա Վարդանյան
    «Ավագանու անդամներով այցի էինք, մտանք նաև քաղաքապետարանի ծրագրով վերանորոգվող 156 մանկապարտեզ։ Ինչպես ամենուրեք, այստեղ ևս, ամբողջությամբ անտեսված է ավագանու որոշմամբ՝ շինհրապարակներում կանաչ տարածքների սահմանազատման և ծառերի պաշտպանության հարցը։ Երեխաները հետագայում կիզիչ արևի տա՞կ են խաղալու…»։
    15:00
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիշերային ժամերին սպասվում է ձյուն
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:
    14:45
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Երասխ ճանապարհին ավազով բարձված բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել
    Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ֆ․-ն իր վարած «Hyundai» բեռնատարով Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Բեռնատարը բարձված է եղել ավազով, և օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանանշինի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել ավտոմեքենան անվտանգ վայր տեղափոխելու և ճանապարհը մաքրելու աշխատանքներին։
    14:30
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են. Ռուբեն Մելիքյան
    Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
    14:15
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մետաղադրամ կուլ տված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
    Նոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան՝ հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց:
    14:05
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտակ Ջումայանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից
    «Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ համատեղ աշխատանքի, նվիրվածության, անգնահատելի աջակցության և ջերմ թիմային միջավայրի համար։ Մենք միասին անցել ենք պատասխանատու, երբեմն՝ ճգնաժամային ու բարդ ճանապարհ՝ իրականացնելով ոլորտային բարեփոխումներ, զարգացնելով առողջապահական ծառայությունների որակն ու բարձրացնելով մասնագիտական հանրույթի դերը։
    13:52
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի Սև ծովի ափերի մոտ ռուսական լցանավերում հրդեհ է բռնկվել
    Հրդեհված առաջին նավը Հնդկաստանից Ռուսաստան ուղևորվող Kairos լցանավն է։ Նշվում է, որ լցանավը պայթել է ծովային ականի վրա՝ գտնվելով Թուրքիայի ափից 28 ծովային մղոն հեռավորության վրա։
    13:45
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 31-ամյա տղամարդը մահացել է
    Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
    13:30
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից. ՄԻՊ
    Այսօր Կին իրավապաշտպանների միջազգային օրն է: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Շնորհավորում եմ` հատուկ ընդգծելով, որ կին իրավապաշտպանների հետևողական աշխատանքը, համարձակությունը և անսպառ նվիրումը նպաստում են` ստեղծելու ավելի արդար, համերաշխ և ներառական հասարակություն։ Կին իրավապաշտպանների ջանքերն ու ակտիվ գործունեությունը շարունակական ոգեշնչման աղբյուր են։ Այդ գործունեությունը պետք է իրացվի անվտանգ, սոլիդար միջավայրում, իսկ կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից»:
    13:15
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը օրհնեց հավատացյալներին
    Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր տաճարում սուրբ պատարագից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օրհնեց հավատացյալներին։
    13:05
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեհափառի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է
    Նշենք, որ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են վաղարշապատում «հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա, իբրև թե Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչնդոտել են իրենց քարոզարշավը:
    12:56
    29.11.25
    Ավելին
  • Իրավական
    Կալանավայրում կտրուկ վատացել է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը
    Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում գիշերը վատացել է, բայց անգամ առավոտյան նրան բժիշկ չի այցելել: Այս մասին ահազանգել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ Ղուկասյանին տեսակցելուց հետո: Փաստաբանը պահանջում է, որ Ղուկասյանին տեղափոխեն հիվանդանոց, բայց առայժմ չի հաջողվում հասնել թեկուզ նրան, որ Գյումրիի քաղաքապետին զննեն անկախ բժիշկները:
    12:46
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կհանդիպենք ավելի լայն ֆորմատով․ Արշակ Սրբազան
    Հիշեցնենք՝ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։
    12:35
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կալանավայրում
    Հայլուր 12։30 Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կալանավայրում
    12:30
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանը ծանր վիճակում է, գիշերը մի կերպ է լուսացրել․ Զարուհի Փոստանջյան
    Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
    12:22
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների 58.6 տոկոսը դժվարանում է վճարել իր կոմունալ ծախսերը. ո՞վ է օգնելու քեզ ավելի լավ ապրել․ «Մեր ձևով»
    «Փաշինյանը մտածում է միայն իր աթոռի մասին։ Սամվել Կարապետյանը՝ քո մասին»,-ընդգրկված է տեսահոլովակի մեջ։
    12:15
    29.11.25
    Ավելին