Լրահոս

2025-11-29
  • Իրավական
    Կալանավայրում կտրուկ վատացել է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը
    Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում գիշերը վատացել է, բայց անգամ առավոտյան նրան բժիշկ չի այցելել: Այս մասին ահազանգել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ Ղուկասյանին տեսակցելուց հետո: Փաստաբանը պահանջում է, որ Ղուկասյանին տեղափոխեն հիվանդանոց, բայց առայժմ չի հաջողվում հասնել թեկուզ նրան, որ Գյումրիի քաղաքապետին զննեն անկախ բժիշկները:
    12:46
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կհանդիպենք ավելի լայն ֆորմատով․ Արշակ Սրբազան
    Հիշեցնենք՝ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։
    12:35
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կալանավայրում
    Հայլուր 12։30 Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կալանավայրում
    12:30
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանը ծանր վիճակում է, գիշերը մի կերպ է լուսացրել․ Զարուհի Փոստանջյան
    Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
    12:22
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների 58.6 տոկոսը դժվարանում է վճարել իր կոմունալ ծախսերը. ո՞վ է օգնելու քեզ ավելի լավ ապրել․ «Մեր ձևով»
    «Փաշինյանը մտածում է միայն իր աթոռի մասին։ Սամվել Կարապետյանը՝ քո մասին»,-ընդգրկված է տեսահոլովակի մեջ։
    12:15
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 4 տուժած հոսպիտալացվել է
    Նոյեմբերի 28-ին, ժամը 21։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին․ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    12:00
    29.11.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 29.11.2025
    Մամուլի տեսություն 29.11.2025
    11:49
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սա դավաճանություն է ոչ միայն եկեղեցուն, այլև՝ հավատացյալ ժողովրդին․ հայտարարություն
    Այն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք այս օրերին ճկվեցին ապազգային իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա։ Եվ մենք անվանում ենք դա մեկ անունով՝ դավաճանություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։ «Այո՛, սա դավաճանություն է: Դավաճանություն՝ ոչ միայն եկեղեցուն, այլև հավատացյալ ժողովրդին, ով տարիներով մտնում էր այդ հոգևորականների ծառայության հովանիի տակ ու կարծում, որ նրանց ձեռքում պահված է ոչ միայն խունկը, այլ նաև խիղճը։ Այս մարդիկ վախից վայր դրեցին իրենց ձեռնադրությունը, և այսօր նրանք ծառայում են ոչ թե Աստծուն, այլ դավաճանական իշխանական օրակարգին, որը երկար տարիներ զբաղված է ամեն ազգայինի դեմ պայքարով։ Եվ այդ ծրագիրը հիմա փորձում է արմատավորվել եկեղեցու ներսում։ Թող ոչ մեկը չփորձի մեզ վստահեցնել, թե սա «բարեփոխում» է։ Երբ իշխանությունը, որ տարիներ շարունակ հարվածել է ամեն ազգային արժեքին, հանկարծ ձևացնում է, թե հոգ է տանում եկեղեցու մասին, դա պարզապես ծիծաղելի է և պարզ, որ իրական նպատակը եկեղեցին կոտրելն ու այն իրենց վերահսկվող, գրպանային մարմնի վերածելն է, ինչպես արեցին պետականության բոլոր կառույցների հետ՝ ռազմական, իրավական, դատական, մշակութային, կրթական: Եկեղեցու դեմ ուղղված հարվածը ազգային արժեքների համակարգված քանդման վերջին ու ամենավտանգավոր քարընթացն է․ դա ոչ միայն հոգևոր կառույցի, այլ ամբողջ ազգի ինքնության հիմքերի խախտումն է, քանզի Եկեղեցին դարերով եղել է մեր ազգային ոգու և պայքարի ողնաշարը։ Հայաստանի իշխանություններից այլևս որևէ ազգային կամ դրական քայլի սպասել պետք չէ․ դա արդեն բացարձակապես անիմաստ է։ Մեր մտահոգությունը հիմա այն եկեղեցականներն են, ովքեր իրենց վարքով կորցրին ամենաթանկը՝ ժողովրդի վստահությունն ու հավատը՝ ծախելով հոգին ազգային դավաճաններին։ Հայ ժողովուրդը կարող է ներել թույլին, բայց երբեք չի ների սրբության դեմ ուղղված դավաճանությունը։ Մենք՝ որպես Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ, հայտարարում ենք, որ այս սրբազանները փաստացի հրաժարվել են իրենց հոգևոր արժեքներից։ Նրանք թողել են եկեղեցու նավը հենց այն պահին, երբ այն փոթորիկի ժամանակ ամենաշատն էր կարիք զգում նրանց պաշտպանության։ Եվ այդ քայլից հետո նրանք այլևս չեն կարող ներկայացնել ո՛չ եկեղեցին, ո՛չ հավատացյալ ժողովրդին, և առավել ևս՝ Աստծուն։ Եթե վաղը պատմությունը գրի այս օրերի մասին, նշելու է մի բան՝ որ եկեղեցու ներսում հայտնվեցին մարդիկ, ովքեր սրբապղծորեն դարձան դավաճանական իշխանության գործիքը և ուրացան Աստծո տունը։ Եվ նրանց անունները հիշվելու են որպես հերթական դավաճաններ, մեր օրերի վասակսյունիներ և մելիքֆրանգյուլներ, ովքեր որսում են ամենաթույլ կարասին, որ սողոսկեն նրա մեջ ու ներսից պայթեցնեն պատերը։ Հորդորում ենք հավատացյալներին՝ խուսափել շփումներից այս սրբազանների հետ և չմասնակցել նրանց առաջնորդած արարողություններին, քանի որ նրանք փաստացի դիրքավորվել են որպես եկեղեցու ներսից վնասող դավաճանական ուժ։ Հայոց Եկեղեցին իր 1724 տարվա գոյությամբ դիմագրավել է թշնամական պետությունների ու իշխանությունների մի մեծ շքախմբի․ նրանք բարձրացել են, հոխորտացել, մարել ու անհետացել պատմության փոշում, իսկ Եկեղեցին մնացել է՝ ինչպես լեռ, որին հարվածող քամիները միայն հիշեցնում են նրա բարձրության մասին և հատկապես ընդգծում նրա անսասանությունը: Եկեղեցու պաշտպանությունն այսօր պահանջում է վճռական դիրքորոշում՝ հրապարակային, անկեղծ ու ուղիղ արձագանքով, թույլ չտալով, որ որևէ անձ կամ խումբ փորձի ներսից թուլացնել Մայր Աթոռի միասնականությունն ու հոգևոր կառույցի ամրությունը։ Կոչ ենք անում ամբողջ հավատացյալ ժողովրդին՝ չտրվել որևէ սադրանքի, չխաբվել կեղծիքների ու ճնշումների աղմուկին և ամեն դժվարության միջով անցնել վստահ ու անսասան՝ հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»։
    11:45
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ մասնակիցների թիվը հասնում է 7-ի
    Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել։
    11:38
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ից դուրս եկած՝ Շենգավիթի նախկին թաղապետը Մայր տաճարում մասնակցում է պատարագի. News.am
    Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս այս տարվա մայիսին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել՝ կաշառք ստանալու և կաշառք  տալու մեղադրանքներով։
    11:30
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եթե մոնտաժված չէ, չի նշանակում, որ իրական է. Արշակ Սրբազանը այդ տեսանյութի հետ առնչություն չունի
    Լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
    11:12
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:
    11:03
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եթե վերընտրվեն, հանրաքվեի կարիք էլ չի լինի․ «Հրապարակ»
    Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կլինի խորհրդարանի ընտրություններից հետո, իսկ ընտրությունը հնարավորություն կլինի, որ մասնակից ուժերը Սահմանադրության վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեն: Ավելի վաղ էլ ասել էր՝ մինչեւ 2026 թ. հունիսը սահմանադրական փոփոխությունների խորհրդում պետք է հաստատել նոր սահմանադրության հայեցակարգի նախագիծը, ապա այն ներկայացնել վարչապետի աշխատակազմ:
    10:50
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կկարգավորվեն նույն դասարանում մնալու, գովասանագիր տրամադրելու և այլ հարցերի վերաբերյալ հարաբերությունները. «Փաստ»
    «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում։ Առաջարկվում է հրամանով հաստատված կարգից հանել նախորդ ուսումնական տարիների համար սահմանված կարգավորումները, հստակեցնել ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման և գնահատման, ինչպես նաև սովորողի փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները:
    10:45
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
    10:30
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:18
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ողջ քաղաքական էլիտան 2026 թվականի նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ է ներկայացրել. «Ժողովուրդ»
    Առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու իշխանության ներկայացուցիչների համար, քանի որ արդեն մարտից կսկսվի փրայմերիզի փուլը»։
    10:03
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայտարարագրերը կվերլուծվեն կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու համար . «Ժողովուրդ»
    Ակնկալվում է, որ նոր կարգը կբարձրացնի վերլուծությունների հասցեականությունը, կնվազեցնի սուբյեկտիվ մոտեցումները, եւ կնպաստի կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու հայտարարագրման ինստիտուտի հանդեպ վստահության աճին։
    09:55
    29.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սրճարան գնալու համար վերելակ են տեղադրում․ «Հրապարակ»
    Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հաստատված որոշմամբ՝ ԱԺ շենքին կից կտեղադրվի արտաքին վերելակ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում պատգամավորներն ու հրավիրված անձինք նիստերի դահլիճ եւ հարակից տարածքներ հասնում են վարչական շենքի ներսով՝ անցնելով մի շարք միջանցքներ եւ աստիճանավանդակներ, ինչը «հաճախ հանգեցնում է մարդաշատության, տեղաշարժման դժվարությունների եւ անվտանգության ապահովման խնդիրների»։
    09:50
    29.11.25
    Ավելին