Լրահոս
2025-12-13
-
ԻրավականՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալՀիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:Ավելին12:2013.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:Ավելին12:1513.12.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետԹուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։ Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։ Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, խաղաղության հաստատման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղիների ու հնարավորությունների լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորության վերաբերյալ։ Ընդգծվել է գլոբալ հիմնախնդիրներում համընդհանուր լուծումներ գտնելու գործում այսօրինակ միջոցառումների և հարթակների ընձեռած լավագույն հնարավորություններից օգտվելու կարևորությունը։Ավելին12:0013.12.25 -
ՔաղաքականՆոր տրանսպորտային երթուղիների ինտենսիվ զարգացումը կարող է նվազեցնել Վրաստանի մենաշնորհը ՀՀ արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում․ Արմեն ԳևորգյանՀայաստանի հյուսիսային տրանսպորտային ուղիների արդիականացման միտումը կանխատեսելի էր, և նախապատրաստական աշխատանքները պետք է սկսվեին ավելի վաղ։ Ներկայիս պայմաններում Իջևան-Ղազախ երթուղին կարծես Հայաստանի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումների ամենաարդյունավետ տարբերակն է։ Դրա առավելությունը ոչ միայն լոգիստիկ արդյունավետությունն է, այլև այն փաստը, որ այս երթուղին ներառված չէ թյուրքական պետությունների կողմից տարածաշրջանային ընդլայնման քաղաքական տրամաբանության մեջ։Ավելին11:4513.12.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 13.12.2025Մամուլի տեսություն 13.12.2025Ավելին11:3713.12.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում. 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանըԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։Ավելին11:3013.12.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:1513.12.25 -
ՀասարակականՎարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԴեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։Ավելին11:0013.12.25 -
Մամուլի տեսությունՈրտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ»Ըստ ամենայնի, խնդիր է դրված արցախցիներին՝ որպես միավոր, ոչնչացնել։ Բայց քննչական գործողությունների ժամանակ ամենաաբսուրդը եղել է այն, որ քննիչները մոռացել են, որ նախորդ խուզարկությունների ժամանակ հենց իրենք են տարել ներկայացուցչությունում գտնվող սեյֆի բանալիները, ու փորձել են կոտրել սեյֆը։Ավելին10:4513.12.25 -
Մամուլի տեսությունԱրտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։Ավելին10:3013.12.25 -
Մամուլի տեսությունԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Հիմա չենք ուզում անդրադառնալ հարցին՝ Փաշինյանը նման հայտարարություններ դիտմա՞մբ է անում, թե՞ չհասկանալով խնդիրներն ու երևույթները, չտիրապետելով դրանց խորքային էությանն ու բովանդակությանը: Դա առանձին խոսակցության թեմա է: Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:Ավելին10:1813.12.25 -
Մամուլի տեսությունԻրականությունից չես փախչի. «Փաստ»Ավելին, հիշյալ 61,3 %-ը կազմող հայրենակիցները նաև նշել են, թե ում են համարում քաղաքական բանտարկյալ: Մասնավորապես, 64 %-ը նշել է գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, 36,2 %–ը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, 33,5 %–ը նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, 19,4 %-ը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և այլն: Նկատենք, որ հարցումն անցկացնելու ժամանակ դեռ հանիրավի կալանավորված չէր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, այլապես նա էլ, անկասկած, կնշվեր քաղբանտարկյալների աճող շարքում:Ավելին10:1513.12.25 -
Մամուլի տեսությունՈրքան հարկ է վճարել Հայ Առաքելական Եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։Ավելին10:0613.12.25 -
Մամուլի տեսությունՆոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ»Մ. Գալստյանը, կարծես թե, գաղտնի միլիոնատեր է. նա հայտարարագրել է 15 մլն բանկային ավանդներ։Ավելին10:0013.12.25 -
Մամուլի տեսությունՊարտադրում են քեֆերի մասնակցել. «Հրապարակ»Պարզվում է, իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին՝ ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլեւ՝ մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։Ավելին09:5413.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։Ավելին09:5013.12.25 -
Մամուլի տեսությունՑուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են. «Հրապարակ»Ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին Արշակ սրբազանի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգեւորականների ցանկում 13 եպիսկոպոսի անուն էր գրված, բայց նրանցից 4-ի ստորագրությունները չկային։ Նույն օրը Փաշինյանի հետ հանդիպեցին 10-ը․ չէր ստորագրել, բայց հանդիպմանը եկել էր նաեւ Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը։Ավելին09:4813.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4513.12.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանը պատանդ է․ ոչ մի այլընտրանք չի քննարկվում․ «Հրապարակ»Մեր տեղեկություններով, 1 միլիոն դոլար գրավի առաջարկն էլ է դատարանը մերժել` բացահայտելով, որ Կարապետյանին ուղղակի պատանդ են պահում եւ ոչ մի այլընտրանք չեն քննարկում։ «Միջնորդել ենք, որ թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն, Սամվել Կարապետյանը, իհարկե, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Մենք, որպես պաշտպաններ, միջնորդել էինք տնային կալանք, համակցված գրավով բացակայելու արգելք, պատկերացրեք` միակ ռիսկը, որը դատարանն արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է, որը տնային կալանքի եւ գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ, որ չզսպվի: Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրեւ հիմնավորել այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք ՀՀ-ում չեն»:Ավելին09:3813.12.25 -
Մամուլի տեսությունՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»2025 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3717 ընտանիք, որից 1612-ը իրացրել է այն։ Ծրագրի իրականացման ընթացքում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվելու նպատակով դիմել են շահառուներ, որոնք անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ստացել են ոչ թե հիփոթեքային, այլ սպառողական վարկ կամ այլ վարկատեսակ, ինչը գործող իրավակարգավորմամբ չի բավարարում ծրագրի պայմաններին։ Միաժամանակ, դրական մնացորդի իրացման շրջանակում կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման նպատակով միասնական սոցիալական ծառայություն են ներկայացվում Հայաստանում գործող խոշոր խանութների կողմից տրամադրված ֆինանսական փաստաթղթեր, որոնք իրենցից ներկայացնում են ոչ թե հաշիվ-ապրանքագիր, այլ որևէ այլ անվանումով փաստաթուղթ, ինչը կրկին գործող իրավակարգավորմամբ չի բավարարում սահմանված պահանջներին։Ավելին09:3413.12.25