Լրահոս
2025-12-13
-
ՀասարակականՍոցցանցերում կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներՏեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում Կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ։ Կառավարությունից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն ՀՀ Կառավարության կամ որեւէ պետական գերատեսչության հետ, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։ «Խստորեն հորդորում ենք զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։ Կառավարության պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են բացառապես պաշտոնական կայքում և Կառավարության սոցիալական ցանցերի էջերում»,– ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։Ավելին21:4013.12.25 -
ՔաղաքականՄահվան շարասյունը՝ նոր սկանդալի կենտրոնում. վտանգավոր է դարձել Փաշինյանին տեղափոխելըԾառայողական քննություն է սկսվել այն պարեկների նկատմամբ, որոնք ուրբաթ կարգավորելիս են եղել Արգավանդի խաչմերուկը Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյան անցման պահին: Չթույլատրված մասով փողոցը հատած քաղաքացիները հազիվ են խուսափել վրաերթից: Ոստիկանության մեքենան կտրուկ արգելակել է: Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք մայթերին և խաչմերուկում կանգնած պարեկները որևէ գործողություն արել են՝ չթույլատրված մասով փողոցը անցած քաղաքացիներին կանգնեցնելու համար:Ավելին21:2013.12.25 -
ՄիջազգայինԿամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանի բոլոր անցակետերըԹաիլանդական «Կհաոսոթ» թերթը դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են կամբոջական կողմում գտնվող թիրախներին՝ ոչնչացնելով կամուրջը և սահմանի երկայնքով գտնվող այլ կառույցներ։Ավելին21:0013.12.25 -
ՀասարակականԱրագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցըՀայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է դեկտեմբերի 14-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Չքնաղի Սուրբ Ստեփանոս Քուչակի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Թալինի Սուրբ Աստվածածին Արագածի Սուրբ Աստվածածին Բյուրականի Սուրբ Հովհաննես Լուսագյուղի Սուրբ Աստվածածին ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Արուճի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթք վերառաքելու առ բարձրյալն Աստված՝ անազատության մեջ հանիրավի գտնվող մեր Սրբազան Հայրերի և ամենքի համար»,- նշում են թեմից:Ավելին20:4513.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ատոմակայանը փակելու թուրքական պլանը՝ եվրափաթեթով. կանաչ լույս են տալիս ԹուրքիայինՀայլուր 20։30 Ատոմակայանը փակելու թուրքական պլանը՝ եվրափաթեթով. կանաչ լույս են տալիս ԹուրքիայինԱվելին20:3013.12.25 -
Զինված ուժերՊաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտիԴեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Այցի ընթացքում ծանոթացել են ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։Ավելին20:1513.12.25 -
ԱշխարհՌուսաստանի Պենզայի մարզում երկաթուղային պատահարի հետևանքով գծերից դուրս է եկել վառելիքով լեցուն 14 ցիստեռնԿույբիշևի երկաթուղու գրասենյակից լրատվամիջոցին հայտնել են, որ Պենզայի մարզի Չայիս կայարանում մանևրային աշխատանքների ժամանակ լոկոմոտիվը բախվել է բեռնատար գնացքի, որի հետևանքով վագոնները դուրս են եկել գծերից։Ավելին20:0013.12.25 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանը Ադրբեջանը ներկայացնող Yagmur-ին հաջողություն է մաղթելԱյսօր Թբիլիսիում ժամը 20.00-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով։Ավելին19:4513.12.25 -
ՀասարակականՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՀրշեջ փրկրարաները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։Ավելին19:3013.12.25 -
ՀասարակականԿրակել է ինքն իր գլխին. մեծ ծածկադմփո՞ց, թե՞ մահերի նվազում՝ բանակումՆորից զոհ կա բանակում: Ոչ կանոնադրային հարաբերությունների՞, թե՞ ավելի արատավոր բարքերի զոհ է Սմբատ Մհերի Կիրակոսյանը: Պաշտպանության նախարարությունը չի հայտնում անգամ, թե որտեղ՝ դիրքու՞մ, թե՞ զորամասում է գտնվել նրա դին: Քննչական կոմիտեն հորդորում է բավարարվել հաղորդագրությամբ, թե ժամկետային զինծառյողը կրակել է իր գլխին: Իրավապաշտպանները հույս չունեն, թե քննությամբ ավելին կպարզվի: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անկախ փորձագետների համոզմամբ, կոծկում է ոչ միայն բանակում առանձին մահվան դեպքերը, այլև վիճակագրությունը:Ավելին19:1513.12.25 -
ՄիջազգայինԶելենսկին Եվրոպայում է խաղաղություն փնտրում. Կիևը կարող է ստանալ անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթավերջին Բեռլինում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ, հայտնել է Սպիտակ տունը: Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բեռլինը կհյուրընկալի առաջնորդներին, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարներին, երկուշաբթի՝ Զելենսկիի՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումին մասնակցելուց մի քանի ժամ հետո։ Ըստ Axios-ի՝ Թրամփի վարչակազմը պատրաստ է Կիևին տրամադրել կոլեկտիվ պաշտպանության երաշխիքներ, որոնք պետք է հաստատի Կոնգրեսը։Ավելին19:0013.12.25 -
ՀասարակականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ ավագ դպրոցում․ 14-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոցԴեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, իսկ ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել ևս մեկ երեխա։Ավելին18:4513.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել «մահվան շարասյունը».ծառայողայան քննություն է սկսվելՀայլուր 18։30 Նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել «մահվան շարասյունը».ծառայողայան քննություն է սկսվելԱվելին18:3013.12.25 -
ՄիջազգայինԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Մարիա ԶախարովաՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում իր հետ կոռուպցիայի մեջ կապված արևմտյան քաղաքական գործիչներին՝ իր «ընտրությունն» ապահովելու համար։ «Զելենսկին արդեն սկսել է շանտաժի ենթարկել իր արևմտյան օգնականներին՝ պնդելով, որ նրանք պետք է ապահովեն իրեն որոշակի ընտրությունների անվտանգություն, բայց իրականում նրանք պարզապես պետք է ապահովեն իր սեփական ընտրությունները: Այլ կերպ ասած՝ սա հասկանալ հնարավոր չէ: Նա պարզապես անկեղծորեն ասում է նրանց. «Դուք պետք է ընտրեք ինձ», և վերջ», - ասել է դիվանագետը ՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Զելենսկու նախագահական լիազորությունները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն նա ամեն ինչ անում է իշխանության ղեկին մնալու համար։ Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է հարմար պահը Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար: Ինչպես նշել է Սպիտակ տան տերը, Կիևում հակամարտությունն օգտագործում են դա չանելու համար։ Նույն օրը Զելենսկին ասաց, որ պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, բայց, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ և անվտանգության ապահովում, որպեսզի զինծառայողները նույնպես կարողանան քվեարկել: Նա պատգամավորներին խնդրել է պատրաստել «օրենսդրական փոփոխություններ», իսկ ԱՄՆ-ին և Եվրոպային՝ ապահովել քվեարկության անցկացման անվտանգությունը:Ավելին18:1513.12.25 -
ՔաղաքականՊետության պահպանումը, արժանապատվությունն ու ապագան այժմ կախված են վճռական ազգային զարթոնքից. ՕսկանյանՀայաստանը անգամ չի էլ ձեւացնում թե ժողովրդավարական երկիր է՝ ժողովրդավարության պատրանքն էլ է այլեւս վերացել։ Երկիրը գրեթե դարձել է բռնապետություն՝ ոստիկանապետական ռեժիմ։ Ազգային ժողովը մնացել է գործադիր իշխանության կնիքը։ Դատական համակարգը, որը վաղուց էր զիջել իր անկախությունը, այժմ դարձել է քաղաքական հետապնդման գործիք։ Ապօրինաբար կալանավորված են հայ ժողովրդի ամենամեծ բարերարներից ու գործարարներից մեկը, ավելի քան քառասուն հոգևորական, ընդդիմադիր գործիչ, լրագրող, ակտիվիստ և սովորական քաղաքացի՝ ընդամենը իրենց քաղաքական հայացքների համար։ Ազատ մամուլի ճնշումը դարձել է համակարգված. Փաշինյանի կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողները պարբերաբար ենթարկվում են հետապնդումների, ապօրինի ձերբակալությունների կամ լռեցվում են անօրինական միջոցներով։ Ռեժիմի ուղերձը հստակ է՝ քաղաքական ընդդիմախոսությունը դավաճանություն է, իսկ հավատարմությունը Փաշինյանին՝ հավատարմություն պետությանը։Ավելին18:0013.12.25 -
ԻրավականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. կան ձերբակալվածներԴեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան–Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտուց Էդգար Ա․-ին և Վահագն Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։Ավելին17:4513.12.25 -
ՄիջազգայինԼատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքըՆշված ծառայության տեղեկացմամբ՝ արգելքը շարունակում է վերաբերել համաշխարհային ժամանակով 17:00-ից–05:00 (Երևանի ժամանակով 21:00-ից մինչև 09:00) Լատվիայի սահմանների երկայնքով մինչև 6 կմ բարձրությունների վրա թռիչքների իրականացմանը։ Բացառություն են կազմում ռազմական գերատեսչության արտոնած թռիչքները։ Սահմանափակումների երկարաձգման մասին տեղեկատվությունը տրամադրվել է երկրի օդային տարածքից օգտվող բոլոր կազմակերպություններին։Ավելին17:3013.12.25 -
ՀասարակականԻնչպե՞ս է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում․ պարզաբանումԻնձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։ Այս մասին գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապօգնության մեքենա շրջում։Ավելին17:1513.12.25 -
ՀասարակականՀաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. մեդիափորձագետն ահազանգում է«Հայրենակիցներ, այս պահին զեղծարանները շատ ագրեսիվ գովազդ են տարածում ֆեյսբուքում, ինստագրամում։ Օգտվում են ինչ-որ մի բանից, որ իրականում նորություններում նման բան եղել է»,- նշել է նա։Ավելին17:0013.12.25 -
ՔաղաքականՎտանգված է հայկական ատոմակայանի ճակատագիրը. Եվրոպան թուրքական լույս է վառում ՀայաստանումՌուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու հնչեղ անվան տակ Փաշինյանը փորձում է Հայաստանը թուրքակա՞ն կախվածության տակ դնել: Էներգետիկ փորձագետները հենց այս վտանգն են տեսնում եվրամիության հովանու տակ տեղի ունեցող զարգացումների համատեքստում: ԵՄ ընլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի զարգացման ուղղությամբ է պետք աշխատել, ինչը, ըստ էներգետիկ փորձագետի, նշանակում է ուժեղացնել կախվածությունը թուրքական էներգիայից՝ հակակշռելու ռուսական գազով աշխատող ատոմակայանին:Ավելին16:4713.12.25