Լրահոս
2025-12-12
-
Քաղաքական«Դպրոցաշեն» ՔՊ-ականները Սյունիքի մարզում դպրոցներ են փակում. Նարեկ Կարապետյանն ահազանգում էՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այցելել է նաև համայնքներ, որտեղ Կառավարության որոշմամբ փակվելու են հանրակրթական դպրոցներ։ Մարզի Սալվարդ, Հացավան, Թասիկ գյուղերի դպրոցները կփակվեն ՔՊ-ական իշխանության որոշմամբ. ահազանգել է նա:Ավելին23:3412.12.25 -
ԻրավականԼրագրողական միջազգային հեղինակավոր կազմակերպությունները 1-ին մակարդակի ահազանգ են հնչեցրել ՀՀ իշխանություններին՝ ՄԻԵԿ-ի պահանջները կատարելու և Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը վերանայելու վերաբերյալԼրագրողական միջազգային հեղինակավոր կազմակերպությունները 1-ին մակարդակի ահազանգ են հնչեցրել ՀՀ իշխանություններին՝ ՄԻԵԿ-ի պահանջները կատարելու և Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը վերանայելու վերաբերյալԱվելին23:2712.12.25 -
ՀայլուրԱնսպասելի արդյունք Փաշինյանի համար. տապալվում է եկեղեցու դեմ հուժկու արշավը՝ ըստ հարցումներիՔարոզչական մեծ ռեսուրսները իշխանություններին չեն օգնել մեր երկրի բնակիչներին համոզել, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Քաղաքացիների մեծ մասը ճիշտ հակառակն է պնդել Գելլափի հարցումների ընթացքում: Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար Սամվել Կարապետյանն ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքական բանտարկյալներ են՝ ըստ մարդկանց: Գելլափի հարցումը նաև վկայում է, որ անսասան է Հայ Առաքելական եկեղեցու 80 տոկոսանոց վարկանիշը:Ավելին23:1712.12.25 -
Զինված ուժերԶինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:Ավելին23:0812.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանցիները մեզ հետ ավելի վատ են վարվում, քան հայերի. թուրք գործարարին թալանել են ԱրցախումԹուրք-ադբեջանական սկանդալ է բորբոքվել օկուպացված Արցախի շուրջ: Այնտեղ ներդրումներ արած թուրքերը բողոքում են Ալիևի ռեժիմից, ադրբեջանական իշխանությանը մեղադրում անհարկի ճնշումների համար: Նրանցից մեկն անգամ Էրդողանին է դիմել տեսաուղերձով ու պատմել, թե ադրբեջանցիներն ինչ են բերել իր ու աշխատողների գլխին: Սպառնալիքների, գույքի յուրացման մասին է ահազանգել թուրք Շահինը ու ակնարկել, որ այս ամենի մեջ Ալիևի աղջկա մատն է խառը:Ավելին22:4712.12.25 -
ՀասարակականԲերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա. կա տուժածԴեկտեմբերի 12-ին, ժամը 19։53-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:Ավելին22:3112.12.25 -
ՔաղաքականԵվրոպան Փաշինյանին մոլդովական սցենարն է հուշում. ճնշումները կսաստկանա՞ն ընտրություններից առաջՆախընտրական Հայաստանը շարունակ նմանվում է նախընտրական Մոլդովային, նկատում են վերլուծաբանները՝ հիշեցնելով մեր երկրում քաղաքական բանտարկյալների, ընդդիմադիրների ճնշումների մասին: Փորձագետների կասկածներն ավելի է խորացնում այս ամենի մասին ժողովրդավար Եվրոպայի քար լռությունը: Արդյո՞ք Փաշինյանը մոլդովական սցենարը Հայաստանում խաղարկելու «կանաչ լույս» է ստացել Եվրոպայից:Ավելին22:2312.12.25 -
Հասարակական«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Սյունիքում. բացվեցին մարզային նոր գրասենյակներ (Տեսանյութ)Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման երկօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ։Ավելին22:1512.12.25 -
ՀասարակականՎերին Լարսը փակ է բեռնատարների համարՎերին Լարսը փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։Ավելին22:0012.12.25 -
ՀասարակականՈսկու մեծ մասն Ադրբեջանի մոտ է. սահմանազատո՞ւմ է սկսվում ՍոթքումՀայ-ադրբեջանական սահմանազատման նոր հասցե է դառնում Գեղարքունիքի մարզը: Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի՝ տեղազննում է եղել Սոթքի հանքի տարածքում: Սոթքի բնակիչներն այսօր «Հայլուրի» թղթակիցներին պատմել են, թե ի՞նչ են տեսել, ի՞նչ են լսել վերջին օրերին: Սոթքի ոսկու հանքի մեծ մասը, ըստ գյուղացիների, արդեն 5 տարի է` ադրբեջանական դրոշի տակ է: Եթե Տավուշի Կիրանցի օրինակով մի պատ էլ Սոթքում կառուցվի՝ ո՞ւմ է մնալու ոսկու պաշարների առյուծի բաժինը, հարցնում են գյուղացիները:Ավելին21:3812.12.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարանԲաքվում ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը երկու նոր միջնորդություն է ներկայացրել, Բաքուն դրանք թողել է առանց քննության։Ավելին21:1912.12.25 -
ՔաղաքականԱԱԾ-ն ինչո՞ւ է բացահայտում հոգևորականների անձնական կյանքը. հանցագործության մասին հաղորդումԻնչու՞ է Ազգային անվտանգության ծառայությունը օգնում Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, եթե Փաշինյանը վստահեցնում է, որ ոչ թե որպես վարչապետ, այլ շարքային հավատացյալ է ձեռնարկել եկեղեցու, իր բառերով, բարենորոգման պրոցեսը: Փաշինյանը՝ չի հերքել, որ ԱԱԾ-ն ներգրավված է այդ գործընթացում, իսկ նրա թիմակից Լիլիթ Ստեփանյանը հասկացրել է, որ ԱԱԾ-ն հոգևորականներին վարկաբեկող նյութեր է հավաքել ու դրանք հիմա Փաշինյանի ձեռքին են: Լրագրող Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայցրել այս դեպքով: Ըստ նրա՝ Ստեփանյաննը պետք է հարցաքննվի, ԱԱԾ-ն էլ պարզաբանի, թե ինչո՞ւ է հոգևորականների անձնական կյանքի մասին տեղեկություններ տալիս Փաշինյանին:Ավելին21:0212.12.25 -
ԻրավականԻրավական խուլիգանություն. Սամվել Կարապետյանի գործից սկանդալային մանրամասներ են հայտնում փաստաբաններըԱրդեն 177 օր կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի գործով սկանդալային բացահայտումներ են արել նրա փաստաբաններն այսօր: Բարերարի պաշտպանական թիմը, որ շարունակ քննիչների անգործությունից է դժգոհում, հայտարարել է, որ ճնշումներ կան ոչ միայն դատավորների այլև փորձագետների վրա: Իրավապահները այն լեզվաբանի տունն են խուզարկել, որը կոչ, առավել ևս բռնության կոչ չի նկատել Սամվել Կարապետյանի հայտնի՝ «Եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու ենք մեր ձևով» հայտարարության մեջ: Փաստաբանները նաև աննախդեպ խայտառակություն են անվանում այն, որ վերաքննիչ դատարանը մերժել է նրանց բողոքը ու չի բեկանել կալանքը երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի վերջին որոշումը:Ավելին20:4312.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր սցենար՝ նախընտրական Հայաստանի համար.Փաշինյանը Մոլդովայից սովորելու բան ունի՞Հայլուր 20։30 Վտանգավոր սցենար՝ նախընտրական Հայաստանի համար.Փաշինյանը Մոլդովայից սովորելու բան ունի՞Ավելին20:3012.12.25 -
ՀասարակականՎաղաժամ դադարեցվել են մի քանի ընտրատարածքների ընտրական անդամների լիազորություններԿենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ՝ ատեստավորումը չանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:Ավելին20:1712.12.25 -
ՀասարակականԱրարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղումԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ավելին20:0312.12.25 -
ԻրավականՄիհրան Հակոբյանի ծեծի ենթարկելու դեպքով 4 ձերբակալված անձ կա. ՆԳՆՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։Ավելին19:4412.12.25 -
ՄիջազգայինՊուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացըԹուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են թուրք-ռուսական հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև Եվրամիության կողմից ռուսական ակտիվների սառեցման հարցը, հաղորդում է APA-ի թուրքական բյուրոն։Ավելին19:3212.12.25 -
ՀասարակականԳիժ չի, զակատ արած կռիվ ա. 4 մարդու կյանք խլած հրացանավորի եղբայրն էլ է պահանջում խիստ պատիժԳիժ չի, զակատ արած կռիվ ա. 4 մարդու կյանք խլած հրացանավորի եղբայրն էլ է պահանջում խիստ պատիժԱվելին19:1612.12.25 -
ԻրավականԽուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով Երևանում ձերբակալվել է լեհական «Լեգիա» ակումբի 17 երկրպագու. ՆԳՆԼեհական «Լեգիա» ֆուտբոլային ակումբի 17 երկրպագու է ձերբակալվել Երևանի կենտրոնում հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։Ավելին19:0012.12.25