Լրահոս

2020-02-27
2020-02-26
  • Հասարակական
    Հանրաքվե. «այո» քարոզողները վստահ են՝ մարդկանց համոզելու կարիք չկա

    Այսօր Սահմանադրության մեկ դրույթ փոխելու համար նշանակված հանրաքվեի քարոզչության 10-րդ օրն է: Մինչ վարչապետ Փաշինյանը խոստանում է անգամ երկու ձեռքերը կտրել, բայց ոչ մի կեղծիք չթույլատրել, սոցցանցերում ֆուրոր է անում այո-ի՝ 3 միլիոնանոց լոգոտիպը:

    22:14
    26.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվե. «ոչ» քարոզողները կակտիվանան

    Այն, որ այո-ի լոգոյի հեղինակը ապրել ու ստեղծագործել է առնվազն 29 տարի առաջ, հանրության համար բացահայտեցին ոչ-ի շտաբից: Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու համար նշանակված հանրաքվեին ոչ ասելու կողմնակիցների ֆեյսբուքյան պատերին էլ հիմա ավելի շատ այո կա, որովհետև վստահ են, որ մերձիշխանական քարոզչական շտաբի գործունեությունը հերիք է, որ մարդիկ ընտրատեղամասում ոչ-ի առաջ ծիտիկ նկարեն:

    22:13
    26.02.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Քարոզչական պատերազմ. Ադրբեջանական գնդակ՝ ռուսական դաշտից

    Բաքվում Էրդողանն ու Ալիևը չեն մոռացել թեժացնել նաև Խոջալուի թեման: 90-ականներից հետո լռած այդ քարոզչությունը հիմա չգիտես ինչու նորից ակտիվացել է: Ակնհայտ պատվերով հոդված է հայտնվել անգամ ռուսական նեզավիսիմայա գազետայի էջերին: Խոջալու. Ադրբեջանական ժողովրդի չսպիացող վերքը: Ինչու՞ հիմա և ինչու՞ պաշտոնական Երևանը չի շտապում հետ շպրտել Բաքվի հոխորտանքը: Անկախ փորձագետները չնխատեսված հավաք են կազմակերպել հորդորել իշխանությանը մոռանալ սև ու սպիտակ դալտոնիզմի քաղաքականությունը ու իրենց հետ համատեղ հիշել ընդհանուր թշնամու գոյության մասին:

    22:12
    26.02.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Ղարաբաղը նաեւ Թուրքիայի խնդիրն է». Էրդողանը Բաքվում է

    Մինչ Հայաստանի իշխանությունը իբրև Մյունխենյան սկզբունք ամրագրում է Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը, թե Ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, Բաքուն ամրացնում է ռազմական կապը մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ: Էրդողանը Փաշինյանի հետ մյունխենյան բաց բանակցություններից հետո էլ հասցրել է գանգատվել Ալիևին, թե բանակցային փակուղու մեղավորները հայերն են:

    22:11
    26.02.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախը պատրաստվում է նոր նախագահ եւ խորհրդարան ընտրել

    Արցախում այսօր պաշտոնապես մեկնարկել է մարտի 31-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Հայկական երկրորդ հանրապետության ընտրական պատմության մեջ առաջին անգամ համատեղ անցկացվող երկու ընտրությունների համար կգործեն առանձին քվեատուփեր: Եթե Հանրապետության Նախագահի քվեաթերթիկը հայտնվի Ազգային ժողովի ընտրությունների քվեատուփի մեջ կամ էլ հակառակը, ապա քվեն կհամարվի անվավեր:

    22:09
    26.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Թեհրան-Երեւան հատուկ չվերթը. Հայաստան վերադարձավ 52 քաղաքացի

    Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածանքով: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ հեռուստաընկերության եթերում ներկայացրեց այս թիվը որպես ապացույց աշխատանքի, որ արվում է նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: 36 մարդուն հոսպիտալացրել են սահմանային հսկիչ կետերից, մեծ մասը՝ Զվարթնոցից: Հայտնի չէ այսօր Թեհրան-Երևան հատուկ չվերթով հայրենիք վերադարձած ուղեվորներից որևէ մեկը հոսպիտալացվել է, թե ոչ: Համենայն դեպս օդանաակայանում այսօր ոչ պաշտոնական լուր է շրջանառվել՝ ըստ որի եղել են հոսպիտալացված քաղաքացիներ ու հենց այդ պատճառով է հատուկ չվերթի ինքնաթիռը մոտ ժամ ու կեսի ուշացումով վայրէջքի գիծ դուրս եկել:

    22:08
    26.02.20
    Ավելին
  • Իրավական
    Դավիթ Սանասարյանը մեղավո՞ր չէ անչափահասի վրաերթի գործով

    Պետական վերահսկողական ծառայության՝ կասեցված լիազորություններով ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կարճվել է անչափահասի վրաերթի քրեական գործը, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Անչափահաս տուժողի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ըստ էության հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է, որ Սանասարյանն է վրաերթի ենթարկել անչափահասին:

    22:07
    26.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Քաղաքացուն թույլ կտան ծանրոցով դեղորայք ստանալ արտերկրից

    Խորհրդարանում քննարկում են մի նախագիծ, որի ընդունման դեպքում, յուրաքանչյուրս արտերկրում ապրող մեր հարազատներից ու ընկերներից կարող ենք խնդրել ծանրոցով մեզ ուղարկել 3-5 տուփ դեղ: Հիմա նման կարգավորում չկա, ծանրոցով Հայաստան եկող դեղերը ոչնչացնում են:

    22:04
    26.02.20
    Ավելին
  • Իրավական
    Սերժ Սարգսյանի պաշտպանը գաղտնիք է բացահայտում

    Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ բացված դատական գործը մտավ ձգձգումների փուլ: Այսօր առաջին անգամ դատական նիստը հետաձգվեց դահլիճի ծանրաբեռնվածության պատճառով ու հաջորդը կգումարվի միայն մեկ ամսից՝ մարտի 26-ին: Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը այսօր գաղտնիքներ է բացել դիզվառելիքի քրեական գործից, պարզվում է պաշտպանական կողմը ցանկացել է արժեքավոր տվյալներ ավելացնել քննության նյութերին, բայց քննիչը մերժել է դրանք անկարևոր համարելով:

    22:04
    26.02.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

    ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

    15:13
    26.02.20
    Ավելին