Լրահոս

2020-02-28
2020-02-27
  • Հասարակական
    473 վկայական ճանաչվել է անվավեր. երթեւեկության խնդիրները

    Անցած տարի 4 հարյուրը անցնող վարորդի զրկել է վարորդական իարվունքիցց եւ նրանց հաշվառել հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում: Ճանապարհային ոստիկանության պետ այդ մասին խորհրդարանում է ասել: «Երթեւեկության խնդիրների մասին» լսումներ էր հրավիրել Բարգավաճ Հայաստան խմբակցությունը: Արդարադատության նախարարի տեղակալն էլ բալային համակարգին է անդրադարձել Երեւանում ու մարզերում պատահարների պատկերն է ներկայացրել:

    21:38
    27.02.20
    Ավելին
  • Իրավական
    Հեմոդիալիզի գործը. Սանասարյանը պնդում է, որ անմեղ է

    Հեմոդիալիզի գործով դատավարությանն այսօր գրավոր փաստաթղթերն են ներկայացրել: Պարզվել է, որ մրցույթում հաղթած ընկերությունը կեղծ հավաստագիր է ներկայացրել: Պետական վերահսկողական ծառայության՝ կասեցված լիազորություններով ղեկավար Դավիթ Սանասարյանը դեռ փորձում է հասկանալ, թե ինքն ինչ կապ ունի այս գործի հետ:

    21:37
    27.02.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախի նախագահի թեկնածուների առաջնահերթությունները

    Արցախում համապետական ընտրությունների երկրորդ օրն է: Հայկական երկրորդ հանրապետությունում միաժամանակ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են նշանակված մարտի 31-ին: Նախագահի թեկնածուներն այստեղ 14-ն են: Թե ինչ խոստումներով են հանդիպում ընտրողների հետ:

    21:36
    27.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը Հայաստանին մոտ է. Նախարարը հորդորում է չվախենալ

    Վրաստանում, որի հետ այս պահին միակ լիարժեք բաց սահմանն ունենք նոր կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել: Մեր հարեւան երկրի 50-ամյա քաղաքացին Ադրբեջանով Իրանից է ժամանել ու միանգամից մեկուսացվել է:

    21:35
    27.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Միլանի մայր տաճարում լռություն է, իսկ Մեքքան փակ է

    Իտալիայում մեկ օրում 470-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով: Ու եթե մեր երկրում կորոնավիրուս հայտնաբերված երկրից ժամանողների ջերմությունն են չափում եւ բարի ճանապարհ ասում, Իտալիայում, որը վարակից մահվան դեպքերի թվով երրորդն է, մի ամբողջ շենք են առանձնացրել նման մարդկանց համար: Այդ շենքում ապրում են 2 շաբաթ, վերահսկվում զինվորների կողմից անգամ եթե ջերմություն չունեն: Մեր արտգործնախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ չմեկնել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա:

    21:34
    27.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Ատելության խոսքն ու բռնության կոչը քրեականացնող օրինագիծ

    Բռնության կոչն ու ատելության խոսքը քրեականացնող օրինագիծ է շրջանառվում: Արդարադատության փոխնախարարի նախագիծը խորհրդարանում մեծ աղմուկ է բարձրացրել: ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, եթե նախագիծը օրենք դառնա երկրում ամեն 5-րդը ատասխանատվության կենթարկվի: Պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը պատգամավորների մեծամասնության դժգոհությունն է առաջացրել:

    21:33
    27.02.20
    Ավելին