Լրահոս
-
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերըՏղամարդ իրավապաշտպանները կոչ են անում այս տարի չեղարկել մարտի 8-ի միջոցառումները: Պատճառը՝ Գյումրու ողբերգական դեպքն է. 28-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 42-ամյա կնոջն ու մահվան շեմին հասցրել նրա 13-ամյա դստերը: Աղջնակն ինքնուրույն չի շնչում: Մի 5 տարեկան աղջիկ էլ՝ այս շաբաթ սկսեց չխոսել, երբ կեսգիշերն անց տեսավ, թե ինչպես են զինված ոստիկանները ներխուժում իրենց տուն:
Ավելին21:0308.03.20 -
ԱռողջապահականԱշխարհից հեռու, վիրուսի վախին մոտԻնչպես են կորոնավիրուսի պագնապը հաղթահարում Լոռու Կարմիր Աղեգի գյուղում: Այստեղ ոչ բուժկետ կա, ոչ դեղատուն: Դիմակի դեֆիցիտի մասին ավելորդ է խոսել, վարակից պաշտպանվելու միակ միջոցը սխտորն է: Մեկ էլ հայտարարությունը, որը գյուղի ամենատեսանլեի վայրում փակցրել է գյուղի միակ բժշկական կրթություն ունեցող բնակիչը դպրոցի բուժքույրը:
Ավելին20:5908.03.20
-
ՀասարակականՎաղվանից իսկական գարուն էՉնայած սոցցանցային հումորներին, թե կորոնավիրուսը տարածվում է ծաղիկների ու նվերների միջոցով և ուրեմն մարտի 8-ին ոչ մի նվեր տղամարդիկ վերջին պահին քարը փեշից թափել են ու խանութ գնացել: Ի՞նչ տրամադարություն է քաղաքում տոնին ընդառաջ.
Ավելին23:5007.03.20 -
ԱշխարհԷժան նավթ, քիչ ճանապարհորդներ. Կորոնավիրուսն աշխարհումՆոր տեսակի կորոնավիրուսի աշխարհագրությունը ընդլայնվում է: Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում: Այդ երկրում 24 ժամում մահացել է 49 մարդ: Կառավարությունը որոշել է փակել բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: Վրաստանում 12 մարդու մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, այդ թվում՝ երկրի գլխավոր վարակաբանի որդու: Բեռլինում սրվել է բժշկական դիմակների ճգնաժամը: Անհայտ անձինք բեռնատար են գողացել, որում 60,000 ռեսպիրատոր դիմակ է եղել: Աշխարհը տագնապի մեջ է, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 100 հազարը:
Ավելին23:4807.03.20 -
Առողջապահական«Ամենաաղեկ» միջոցը՝ կորոնավիրուսի դեմԱշխարհից կտրված հայկական գյուղերում կորոնավիրուսի մասին հիշեցնում է միայն հեռուստացույցը, երբեմն էլ՝ ինտերնետը: Փոքրիկ բնակավայրերում, որտեղ անգամ դեղատուն ու բուժկետ չկա. բժշկական դիմակը ճոխություն է, կորոնավիրուսի ու աշխարհի մյուս բոլոր վիրուսների դեմ պայքարը սկսվում ու ավարտվում է մի լավ բաժակ օղիով ու մի պճեղ սխտորով:
Ավելին23:4707.03.20 -
Քաղաքական«Այո»-ի քարոզով փաշինյանն անձամբ է զբաղվումՍահմանադրության միայն մեկ դրույթ փոխելու համար հայտարարված հանրաքվեի քարոզարշավը շարունակվում է, բայց վերջին օրերին բարձր է հնչում միայն այո-ի ճամբարի ձայնը: Ամբողջ մերձիշխանական քարոզչությունը ուղղված է նրան, որ վրիպում չլինի ու հանրաքվեով հպարտ քաղաքացիները տուն ուղարկեն բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ու ընկերներին: Վարչապետ Փաշինյանը անգամ պատրաստվում է արձակուրդ վերցնել ու անձամբ մարզերում քարոզել այո-ն:
Ավելին23:4607.03.20 -
ՀասարակականԳյումրիի ողբերգությունը. Բաց աչքերով ու փակ բերանով մարդիկԻնչու՞ հայ հասարակությունը չի կարողանում իր ներսում չեզոքացնել բռնությունը: Սպանված կնոջ կապտուկները օրինակ հարևանները նկատել են, բայց երբեք ոչ մի հարևան չի ահազանգել այդ ընտանիքում բռնության հնարավոր դեպքերի մասին:
Ավելին23:4407.03.20 -
ՀասարակականՔանի՞ կին է ՀՀ-ում բռնության ենթարկվել. Նամակ՝ ոստիկանությանըԸստ վիճակագրության՝ անցած մեկ տարում մեր երկրում 10 կին է զոհ դարձել ընտանեկան բռնությանը: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ հասարակական կազմակերպություններ հարցի լուծման մեծ հույս են կապում Ստամբուլյան կոնվենցիայի հետ՝ վստահ, որ սև վիճակագրությունը կմեղմվի, երբ Հայաստանը վավերացնի աղմկոտ փաստաթուղթը կան նաև մարդիկ, որ ճիշտ հակառակ կարծիքն ունեն:
Ավելին23:2507.03.20 -
ՀասարակականԾեծված սպայի հայրը «զարհուրելի փաստեր» է ուղարկել ԵւրոպաԴաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը, թեև երեկ ցույցի ժամանակ՝ հուսահատ պահին սպառնում էր, որ եթե իր տղային ծեծողները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող որդուն Կառավարության շենքի մոտ կտանի, այսօր որոշել է նամակ գրել Եվրադատարան ու Եվրախորհուրդ: Նրա խոսքով իր որդուն դաժան ծեծի ենթարկածներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Սամվել Մխիթարյանը հայկական արդարադատությանը էլ չի վստահում:
Ավելին23:2407.03.20 -
ՔաղաքականՍեփականության վերաբաշխումից «պողոսներին» ոչինչ չի հասնելու. Աղասի ԵնոքյանԱվելին12:4007.03.20
-
ՔաղաքականՀակամարտության լուծումը Արցախում է, ստեփանակերտյան սկզբունքներով. Բելլա ԼալայանԱվելին23:1006.03.20 -
ՀասարակականՊատերազմի եւ խաղաղության սահմանըՏավուշի հետ սահմանին հակառակորդը վերջին օրերին կրակել է անգամ մեծ տրամաչափի գնդացիրներով: Բայց հողին կպած տավուշեցիները պատրաստվում են գարնանացանին՝ միայն թե սերմերը հողում դնելիս կրակոց չլինի:
Ավելին21:5806.03.20 -
ԱրցախՎիտալի Բալասանյան. «Արցախը բեռ չէ, արժեք Է»Նախագահական ու խորհրդարանական ընտրապայքարը շարունակվում է հայկական երկրորդ հանրապետությունում: Ընտրարշավից առաջ, ըստ 168.էյ էմի արտասահմանյան հայընի սոցիոլոգիական ընկերություններից մեկը՝ նախագահականի պատվերով սոցհարցում է անցկացրել: Արդյուքնները ցույց են տալիս, որ ամենաբարձր վարկանիշն ունեն Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը:
Ավելին21:5706.03.20 -
ԻրավականՍարսափելի դաժանություն՝ Գյումրիում. Հարուցվել է քրեական գործԱյժմ Գյումրիի ողբերգության մասին, որին զոհ է դարձել 43 ամյա մի կին, իսկ նրա 13 ամյա աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Երեխայի կյանքի համար պայքարում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկները: Ըստ նախաքննության, աղջկան ու մորը դաժան ծեծի է ենթարկել 28-ամյա մի երիտասարդ: Նա ձերբակալվել է ու խոստովանել մեղքը, ենթադրվում է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանված կնոջ հետ: Ծեծից հետ մորը կորցրած ու դեռ ուշքի չեկող աղջնակի հարազատներից որևէ մեկը մինչև այս պահը հիվանդանոց չի դիմել, չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով։ Ի՞նչ կա սարսափելի պատմության հետևում:
Ավելին21:5606.03.20 -
Արտաքին քաղաքականությունԴիվերսիա՝ Տավուշի ուղղությամբ. Ինչո՞ւ է ակտիվացել ԱդրբեջանըԱյսօր լուսաբացին ադրբեջանցի դիվերսանտները փորձել են մեր երկիր մտնել: Հայաստանի հյուսիս-արևելյան մարտական դիրքը պահողները գրագետ գործողություններով չեզոքացրել են հակառակորդի սադրանքը: Դիվերսիոն խումբը, կորուստներ տալով, հետ է շպրտվել: Ադրբեջանը հայտնել է մեկ զոհի մասին: Ըստ փորձագետների, Բաքուն թաքցնում է կորուստների իրական չափը: Վերջին շաբաթներին Տավուշի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը, որ այսօր վերաճեց դիվերսիոն հարձակման փորձի, ըստ փորձագետների կարող է ուղղորդված լինել: Թուրքիան, որ սիրիական Իդլիբում
Ավելին21:5506.03.20 -
Հասարակական«Ապավինելով՝ բարի թագավորին». Հ/Կ-ների հաշվետվության պահանջԽորհրդարանը բուռն քննարկում է բոլոր Հասարակական կազմակերպությունների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանելու հարցը: Աննախադեպ թափանցիկությունը, կարծես, ոչ բոլոր իմքայլականների սրտով է:
Ավելին21:5306.03.20