Լրահոս

2020-03-12
2020-03-11
  • Աշխարհ
    Կորոնավիրուս՝ իտալական ձեվով

    Կարանտինով ներսից ու դրսից փակված Իտալիայում` Covid 19 վիրուսից ավելի քան 630 մարդ է մահացել: Վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը: Իտալիայի իշխանությունները վախենում են նույնիսկ հաշվել Եվրոպայի զբոսաշրջային մայրաքաղաքի կրած ֆինանսական վնասները: Իտալիային օգնության ձեռք է մեկնածել նույնիսկ կորոնավիրուսի հայրենիք Չինաստանը:

    22:38
    11.03.20
    Ավելին
  • Իրավական
    «5-րդ ալիք»-ի սեփականատերն ազատ արձակվեց

    Կալանավորումից 79 օր անց, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Մոտ երկու ժամ առաջ, նա փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ «Երեւան» քրեակատարողական հիմնարկից: Այնտեղ նրան դիմավորեցին մի քանի տասնյակ աջակիցներ հարազատներ, մտերիմներ, ընկերներ ու գործընկերներ: Նրանց մեջ էր նաև հանրապետության երկրորդ նախագահի կրտսեև որդին՝ Լեւոն Քոչարյանը: Գրկախառնություններից, շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից հետո, Արմեն Թավադյանը շփվել է լրագրողների հետ: Իր դեմ քրեական հետապնդման մասին խոսելուց ձեռնպահ է մնացել, թեև խոստացել է առաջիկայում մանրամասն անդարադառնալ իր հետ կատարվողին: Թավադյանը նաև ասել է, որ իրեն լավ է զգում ու նույնիսկ կատակել է:

    22:36
    11.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանի շուրջբոլորը Կորոնավիրուս է. Ինքնամեկուսացո՞ւմ

    Աշխարհը սարսափով հետևում էր կորոնա-լրահոսի բոլոր թարմացումներին, մեզ մոտ խուճապի մատնվելու չափ լռություն էր: Օրինակ 8 հազար կորոնավիրուսով հիվանդ ունեցող Իրանում Իտալիայից եկածներին միանգամից մեկուսացնում են: Իսկ Հայաստանում, որտեղ երեկ Իտալիայից եկած միանգամից 2 ինքնաթիռ իջավ, առողջապահության նախարարությունը ուղևորներին հորդորել է ինքնամեկուսանալ:

    22:35
    11.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Հուղարկավորություն՝ առանց հարազատների. Գյումրիի սարսափը

    Հայաստանը ցնցած 43-ամյա կնոջ սպանությունը այսօր նորից հանրության խղճի փորձություն է դարձել: Նրա թաղմանն այսօր բարեկամներից ոչ ոք չի գնացել: Գյումրիի քաղաքապետը դա բացատրել է գրումրեցիների ավանդապաշտությամբ:

    21:25
    11.03.20
    Ավելին
  • Հասարակական
    «Խիզախ կինը»՝ կուսության դեմ

    Կանանց նկատմամբ բռնության անանուն նամակներ հրապարակելուց հետո վերջերս Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփից ու Պետքարտուղար Մայք Պոմպեոյից «Խիզախ կին» մրցանակը ստացած Լյուսի Քոչարյանի «խիզախ» գաղափարներից մեկի շուրջ՝ կրկին աշխուժանում են քննարկումները: Ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ, նա անդրադարձել էր Հայաստանում կուսության պահպանման ավանդույթին:

    21:24
    11.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Բրազիլիա. Ամեն ինչ կորցրած մարդիկ

    Բրազիլիայում տասնյակ մարդկանց կյանքեր խլած ջրհեղեղի ու սողանքներից տուժածներին օգնության ձեռք մեկնած կամավորների մասին:

    21:23
    11.03.20
    Ավելին
  • Հասարակական
    «80-ականների զենք». Վարչապետի եւ մասնագետների կարծիքը

    Իսկ ինչպես ավելի զգոն լինել եթե հենց այս լարված օրերին արձակուրդ վերցնելով քարոզարշավ անող վարչապետը էլի նախկիններին է մեղադրում: Փաշինյանն այսօր նորից 80-ականների զենքերն է հիշել: Ի տարբերություն վարչապետի, այդ զենքերով կռվածները, Փաշինյանի խոսքերը, քարոզչական հնարք են համարում:

    21:22
    11.03.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրք-ադրբեջանական տանդեմն ու Հայաստանի հանրաքվեն

    Հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումների համար փորձագետները տարբեր պատճառներ են տեսնում: Սիրիայում ռուս-թուրքական հակամարտությունից մինչև նավթի գների անկում, որ կարող էր ստիպել Ադրբեջանի իշխանություններին շեղել ժողովրդի ուշադրությունը սոցիալական հարցերից:
    Բայց գլխավոր մտահոգությունը մեկն է. թե Տավուշում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, թե Նախիջևանի հատվածից ադրբեջանական կրակոցները խոսում են թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացման մասին, մինչդեռ Հայաստանի ներքաղաքական օրակարգում միայն մեկ հարց է՝ հանրաքվեն:

    21:21
    11.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Խեղճն ու խեղճությունը տարբեր բաներ են

    Իրականում ինչ պայմաններում է ապրում ոտ ու ձեռք ունեցող, առողջ տղամարդու ընտանիքը ինչպես առաջին հայացքից ախտորոշել էր վարչապետը:

    21:21
    11.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ արձակվեց

    «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել փաստաբանների վերաքննիչ բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը կալանքը երկարացնելու մասին։

    19:16
    11.03.20
    Ավելին