Լրահոս
-
ՔաղաքականԵթե Վազգենն ապրեր, այս մտածողությամբ առաջինն իրեն կդատեին. Մերուժան Տեր-ԳուլանյանԱվելին23:1013.03.20 -
ԱռողջապահականՀայլուր հյուր | ՆՈՒՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ Հայլուրի տաղավարում «Պարացելսիուս» ՀԿ հիմնադիր նախագահ Նունե Ավանեսյանն է:
Ավելին22:2713.03.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուսը Հայաստանում. Ի՞նչ է անում կառավարությունըՎարչապետի կաբինետը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի փակ նիստ էր արել, որը թեժ է անցել: Դրանից աղքատիկ տեղեկություն էր հասել կառավարության դիմաց սպասող լրագրողներին: Շատերը խուսափել են պատասխանել հարցերին: Առողջապահության նախարարն ընդհանրապես հետնամուտքից է հեռացել: Նիստում քննարկել են կիրակի հատուկ չվերթով Իտալիայից Հայաստան ժամանող քաղաքացիների մեկուսացման հարցը: Լրագրողներին մանրամասներէ հայտնի դարձել նաեւ բժշկական դիմակների դեֆիցիտից:
Ավելին22:2613.03.20 -
Առողջապահական8 կորոնավիրուսակիր՝ Հայաստանում. Կրթական հաստատությունները փակ ենՀայաստանում կորոնավիրուսով վարակված 8 մարդկանցից 7-ը մեկուսացված է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նորքում են մնալու նաեւ վերջին 3 օրերի մեկուսացվածները: Ի դեպ այս պահին մեկուսացվածների հստակ թիվ չկա: Նորքի ինֆեկցիոնը վերապրոֆիլավորել է, այդտեղ կմնան միայն կորոնավիրուսով կասկածվողներն ու վարակվածները, հիվանդանոցի մյուս պացիենտներին տեղափոխել են այլ բժշկական կենտրոններ: Վերջին երկու վարակվածի մասին այսօր առողջապահության նախարարը հայտնեց: Նրանք մարտի 11-12-ին մեկուսացվածներից են:
Ավելին22:2413.03.20 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը կրակել է Իջեվանի դիրքերի ուղղությամբ. Ռուսաստանի կոչըԱյսօր Ադրբեջանը գնդացրով կրակել է Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո միայն։ Տավուշի ուղղությամբ կրակոցներն ինտենսիվացան մարտի սկզբից: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին անդրադարձել է նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի մամուլի խոսնակը: Մարիա Զախարովան կողմերին զսպվածության կոչ արել: Հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքներին անդրադարձել է նաեւ Արցախի արտգործնախարարությունը:
Ավելին22:2313.03.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուսը կհարվածի՞ տնտեսությանը. Փաշինյանը լավատես էԿորոնավիրուսի տարածման հետեւանքով տնտեսությանը սպառնացող վտանգներն անխուսափելի են: Տնտեսագետները պնդում են, որ հիմնական հարվածն իր վրա է վերցնելու փոքր բիզնեսը: Կոչ են անում կենտրոնական բանկին վարկերի տոկոսադրույքները երկու ամսով կասեցնելու որոշում ընդունել: Հակառակ տնտեսագետների պնդումների վարչապետը վիրուսից տնտեսության համար դրական ակնկալիքներ ունի:
Ավելին22:2213.03.20 -
ԱշխարհԿորոնավիրուսն աշխարհում. Չեխիայում արտակարգ դրություն էԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի ստուգման առաջին թեստը դրական է: Ռուսական մամուլը հղում անելով բրազիլական լրատվամիջոցներին հիշեցնում են, որ կորոնավիրուսով վարակվել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության ղեկավարը , ինչից հետո նախագահը եւ նրա կինը թեստ են հանձնել: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատել: Ինչպես գիտեք, Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ մարտի 6-ին հանդիպել էր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վարակը հաստատվել է նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ: Երբ կինը վերադարձել էր Մեծ Բրիտանիայից ու վիրուսի ախտանշաններ ունեցել՝ Թրյուդոն ինքնամեկուսացվել էր:
Ավելին22:2013.03.20 -
Առողջապահական«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներինՊայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:
Ավելին17:3813.03.20 -
ՀայաստանԱՂՕԹԵՆՔ ՀԱՒԱՏՔՈՎ. Արամ Ա ԿաթողիկոսՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել.
Ավելին17:1113.03.20 -
ԱռողջապահականՆոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակը. ՀՀ ԱՆՄարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Ավելին16:1313.03.20 -
ՀասարակականԿենտրոնական բանկի կոչըԿորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:
Ավելին15:2313.03.20 -
ՔաղաքականԿորոնավիրուսի իրական պատկերը կառավարության համար շատ լուրջ ճգնաժամ կարող է լինել. Ստեփան ԴանիելյանԱվելին15:1613.03.20
-
ՀասարակականՊաշտպանվել «հեղափոխության պաշտպաններից»Իրենց հեղափոխության պահապաններ կոչող երիտասարդներն այցելում են վարչապետի հասցեին վատ խոսքեր ասողներին ու սպառնում ներողություն խնդրել՝ հակառակ դեպքում կպատժվեն: Համացանցում նման մի տեսանյութի տարածումից հետո իրավաբանները հեղափոխության պաշտպաններից պաշտպանվելու հորդորով դիմեցին իրավապահներին: Պատգամավոր Անի Սամսոնյանը դատախազություն է դիմել: Երիտասարդների գործողությունները դատապարտել է վարչապետ Փաշինյանը:
Ավելին22:2112.03.20 -
ՀասարակականԿառավարության դիմաց բողոքում ենԵղեգնաձորում ծեծված սպայի հարազատներն այսօր ցույց են արել կառավարության դիմաց: Գործադիրի մի որոշման փոփոխության համար պայքարը շարունակում են նաեւ ՁԻԱՀ-ի կենտրոնի շահառուներն ու բժիշկները:
Ավելին22:1912.03.20