Լրահոս
-
ԱշխարհՕվկիանոսի այն կողմն անցած կորոնավիրուսըԿորոնավիրուսից մահացել է առաջին ազգությամբ հայը: Դեպքը պատահել է Թեհրանում: Էլսիկ Մասիհի անունով 85-ամյա կինը մի շաբաթ առաջ էր տեղափոխվել հիվանդանոց: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ռեկորդային աճ է գրանցել: Մեկ օրում հաստատվել է վարակման 1234, մահվան 17 դեպք: Նոր բացիլը շարունակում է շարժվել արևելքից՝ արևմուտք: Կորոնավիրուսի հայրենիք՝ Չինաստանում պակասել են մահվան ու վարակման դեպքերը, փոխարենը տագնապի մեջ են Իրանը, Իտալիան ու Միացյալ Նահանգները: Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 2200-ից ավելի մարդ: Դեպքերից միայն 143-ն է գրանցվել Չինաստանում:
Ավելին21:5206.03.20 -
ՀասարակականՋաղինյանները նոր տուն ունենՋաղինյանների ընտանիքը տարիներ են անցկացրել փլված տանը ու հիմա վերջապես նոր տանիք ունեն:
Ավելին21:5206.03.20 -
ՀասարակականԱյսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը. Արծրուն ՀովհաննիսյանՀարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։
Ավելին16:1006.03.20 -
ԻրավականԱրմեն Թավադյանի կալանքի որոշումը քննում է դատավոր Ազարյանը․ Նրան ինքնաբացարկ են հայտնել«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։
Ավելին15:2406.03.20 -
ՀասարակականՍպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ․ Արծրուն Հովհաննիսյան«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում՝ հրթիռներ։ Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները։ Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի։ «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»:
Ավելին14:3106.03.20 -
ՀասարակականԿանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձըԳործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ:
Ավելին11:0106.03.20
-
Կրթություն և գիտությունԻնստիտուտները դուրս չեն գալիս գիտությունների ազգային ակադեմիայիցԳիտությունների ակադեմիան փոշիացնում են: Այսպես են արձագանքում գիտնականները բարձրագույն կրթության մասին նոր օրինագծին, որը կասկածի տակ է դնում Ակադեմիայի ճակատագիրը: Ակադեմիականները քննարկել ու դեմ են քվեարկել ինստիտուտները ակադեմիայից առանձնացնելու օրենսդրական նախագծին:
Ավելին23:1705.03.20 -
ՀասարակականՈստիկանները ներխուժել են Արամ Վարդանյանի, նրա հարազատների տներՕրվա սկանդալն է դարձել ոստիկանների գիշերային այցելությունը «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներ: Մի քանի տասնյակ ոստիկաններ ինչպես պնդում են փաստաբանները, պատերի վրայով մագլցելով ներխուժել են տներ, ջարդել դռները, պատուհանները, մարդկանց բերման ենթարկել: Հետո պարզ դարձավ, որ ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են փնտրել, բայց գտել ու առգրավել են հարսանիքի Դի-վի-դի-ներ: Վարդանյանը, որն այդ պահին տանը չի եղել, մամուլին ոչ պակաս սկանդալային մանրամասներ է պատմել: Նրա խոսքով, դեպքից առաջ իրեն գործարք են առաջարկել, թե կպառկեցնեն ասֆալտին, կնկարեն, հետո իր համար լավ կլինի։ Բայց, փաստորեն, գործարքը չի կայացել:
Ավելին23:1505.03.20 -
ՀասարակականՄեկ սմարթֆոն եւ 2 անգամ շատ ինտերնետ՝ 2 տարովՅուքոմի գարնանային անակնկալների մասին: Հիմա ընկերությունն առաջում է 2 անգամ ավելի շատ ինտերնետ:
Ավելին23:1505.03.20 -
ԱշխարհԿորոնավիրուսն աշխարհում. 12 մլրդ դոլար ՀԲ-ից՝ վարակի տարածման դեմԻսկ աշխարհում կորոնավիրուսը շարժվում է արևելքից՝ արևմուտք աշխարհագրությամբ: Մինչ Չինաստանում խիստ պակասել են մահվան ու վարակման դեպքերը Իրանում, Իտալիայում, ու Միացյալ Նահանգներում օրեցօր թվերն ավելի մտահոգիչ են դառնում: Չինաստանի սահմաններից դուրս մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 2100 մարդ: Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին հիվանդության տարածման դեմ պայքարելու համար:
Ավելին23:1105.03.20 -
ԱռողջապահականԱԺ-ում եւ կառավարությունում առողջ են. դասերը կվերսկսվենԵրբ Գոլդեն Փելեսում կարանտինի մեջ մարդիկ կան, որ 2 օր ազատ շփվել են բոլորի հետ, ծնողներին ամենաշատն անհանգստացնողը իրենց երեխաների ճակատագիրն է: Դասերը երկուշաբթիից կվերսկսվեն: Կրթության նախարարն այսօր կառավարության նիստում ասել է Առողջապահության նախարարությունից դպրոցները փակելու հատուկ ցուցում չունեն: Իսկ Ազգային ժողովում հատուկ ցուցում կա: Պատգամավորները, այցելուներն ու լրագրողները կարող են շենք մտնել միայն ջերմությունը չափելուց հետո: Խորհրդարանում երևի գիտեն, որ վտանգավոր վիրուսով վարակվածի ջերմությունն էլ կարող է 36 ու 6 լինել:
Ավելին22:3705.03.20 -
Առողջապահական«Կորոնավիրուսի շենքը»՝ ԵրեւանումՉնայած կորոնա-խուճապը ցրելու կառավարության ջանքերին, մենք շարունակ նոր ահազանգեր ենք ստանում մահաբեր վիրուսից զգուշացող քաղաքացիներից: Կորոնավիրուսով վարակված 29-ամյա մեր հայրենակցի հետ՝ նույն ինքնաթիռով Թեհրանից Երևան ժամանած տղամարդը 2 օր ապրել է հարազատների հետ նույն հարկի տակ ու հետո նոր մեկուսացվել: Ու այդպես 3 տասնյակ մարդ:
Ավելին22:3505.03.20 -
ԱրցախՆախընտրական Արցախում ԼՂ հարցի վերաբերյալ հստակություն են ուզումԱրցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քարոզարժավի 9-րդ օրը թեկնածուները շարունակում են շրջել տարբեր տարբեր գյուղերով ու քաղաքներով, պատմել իրենց հավակնոտ ծրագրերի մասին:
Ավելին22:3305.03.20 -
ՀասարակականՎազգեն Սարգսյանը 61 տարեկան կդառնարԱյսօր Հայաստանն ու Արցախը նշում են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Սպարապետն այսօր կդառնար 61 տարեկան:
Ավելին22:2405.03.20