Լրահոս

2020-04-30
  • Հասարակական
    Անլույս մնացած մարդիկ

    Հայաստանում հազարավոր ընտանիքներ այսօր զրկված են հոսանքից ու գազից՝ չնայած վարչապետի հավաստիացումներին, թե արտակարգ դրության ժամանակ անջատումներ չեն լինի: Այս երկուշաբթի լրացավ «Գազպրոմ- Արմենիայի» եւ «Հայէլցանցի»՝ վարձերը վճարելու վերջնաժամկետը եւ սկսվեցին անջատումները: Գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները կոմունալ վարձերը վճարելու համար երեք օր ժամանակ էին տվել բաժանորդներին, երբ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հայտարարել էր, թե ֆորս մաժորը երկրում վերացել է:

    10:56
    30.04.20
    Ավելին
  • Իրավական
    Օդում կախված ատելության հետեւանքը. Ոստիկանապետի հրաժարակա՞ն

    Գավառի սպանությունից հետո սոցիալական ցանցերում, կառավարության դիմաց պահանջում են Հայաստանի ոստիկանապետի հրաժարականը: Խորհրդարանական ընդդիմությունը այս հարցի վերաբերյալ դեռ վերջանական որոշում չունի: Պատգամավորները նախ ՝ մտադիր են ոստիկանապետին կանչել Ազգային ժողով եւ լսել նրա բացատրությունները:

    10:50
    30.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Ծեծկռտուք Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ

    Ատելության ալիքը սոցիալական ցանցերից մայրաքաղաքի փողոցներ է իջել: Երևանում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներից «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր ԴանիԵլյանի միջև:

    10:49
    30.04.20
    Ավելին
2020-04-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Գավառում տեղի ունեցած միջադեպին ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել․ ՊՆ խոսնակ

    Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։

    16:40
    29.04.20
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

    15:17
    29.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Արյունոտ հաշվեհարդար Գավառում

    Գավառում տեղի ունեցած սպանդի վերաբերյալ հակասական տեղեկություններ են ստացվում: Ամբողջ գիշեր մարդիկ անհամբեր սպասում էին պաշտոնական տեղեկությունների, իսկ ոստիկանությունը լուռ էր:

    15:12
    29.04.20
    Ավելին
  • Հասարակական
    «Կոմունալները պետք է վճարել». Փաշինյանի նոր խոսքը

    Արտակարգ դրության պայմաններում գազի եւ հոսանքի վարձերը վճարելու՝ «Գազպրոմ- Արմենիայի» եւ «Հայէլցանցի» ներկայացրած վերջնագիրը այսօր վերահաստատել է անձամբ վարչապետը: Անկախ նրանից ի վիճակի եք վճարել, թե ոչ, պետք է վճարեք, որովհետեւ վարչապետն ասում է, որ չվճարելու դեպքում՝ երկրում կարող է առհասարակ հոսանք չլինել: Ընդամենը երկու շաբաթ առաջ վարչապետը խոսում էր՝ կոմունալները վճարելու՝ հայաստանցիների բարձր մշակույթի մասին եւ խոստանում, որ արտակարգ դրության ժամանակ ոչ ոք գազից ու լույսից չի զրկվի:

    00:20
    29.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Հեղափոխության «թեւ ու թիկունքի» հիասթափությունը

    Վարչապետի այս վերջին հայտարարությունը անմիջապես ի գիտություն են ընդունել հեղափոխության նվիրյալ մի քանի երիտասարդ ու ցույցի գնացել կառավարության մոտ՝ բողոքելու վարչապետից ու նրա թիմից: Նրանից մեկը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը կամ պետք է ներողություն խնդրի ու շարունակի կառավարել, կամ հրաժարական տա, որպես վատ կառավարիչ:

    00:19
    29.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Հայթաղ. Սմարթֆոն չունեցող գերազանցիկները

    Հայաստանում ամեն 5-րդ աշակերտը զրկված է հեռավար կրթության հնարավորությունից:

    00:18
    29.04.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Անցանկալի փուլ»՝ ԼՂ հարցում. Մամեդյարովն ասում է Լավրովի ասածը

    Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է արցախյան կարգավորման փուլային տարբերակի շուրջ՝ իր հայ պաշտոնակցի պարզաբանումների մասին: «Մինվալ. ազ»-ին տված հարցազրույցում Մամեդյարով Մնացականյանի վերջին հայատարարությունը անվանել է «հռետորական հարձակում՝ ներքին լսարանին հանգստացնելու համար»: Ինչպես հիշում եք, Զոհրաբ Մնացականյանը ուղիղ տեքստով չէր հերքել Ռուսաստանի արտգործ-նախարար Լավրովի հայտարարությունը, թե բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորորում ենթադրող փաստաթուղթ: Ավելի ուշ, ԱԳՆ խոսնակը ռուսական մամուլին ասել էր, որ 2018-ից ի վեր չեն վարվում բանակցություններ, որոնց հիմքում կարգավորման փուլային տարբերակ լինի:

    00:17
    29.04.20
    Ավելին
  • Առողջապահական
    Երեւանին հակատուբերկուլյոզային կենտրոն պետք չէ՞

    ՁԻԱՀԻ կենտրոնը աղմուկով փակելուց հետո, այսօր էլ առողջապահության նախարարության ձեռքը հասավ Երևանի հակա-տուրբերկուլյոզային կենտրոնին: Բնական է: Այն ևս փակվեց:

    00:16
    29.04.20
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմությունն առաջարկում է բացել պետության «սեւ օրվա» քսակը

    Քուչում պպզելը, փողոցում թքելը՝ մերժած Նոր Հայաստանի խորհրդարանում այսօր իրար թուքումուր են տվել պպզողների բառապաշարով: Ալեն Սիմոնյանի նյարդերն են տեղի տվել Էդմոն Մարուքյանի այն հարցից հետո, թե ինչո՞ւ պետությունը չի բացում մոտ 200 միլիարդ դրամ խնայողության քսակը եւ աջակցում՝ անապահով քաղաքացիներին: Ալեն Սիմոնյանը այս պարզ հարցի համար, նախ պոպուլիստ է անվանել Մարուքյանին: Հետո անցել՝ հայհոյանքների: Խորհրդարանում այսօր, նորից իրար գլխի էին հավաքվել, որպեսզի փոփոխություն անեն այս տարվա բյուջեի մասին օրենքում: Մոտ 5 տոկոս տնտեսական աճի փոխարեն, Հայաստանում սպասվում է երկուսից երկուսու կես տոկոս անկում:

    00:15
    29.04.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախը կունենա բազմապրոֆիլ լաբորատորիա

    Արցախը կունենա սեփական լաբորատորիան, որտեղ կթեստավորեն քաղաքացիներին: Այս մասին հայտարարվել է կառավարության նիստի ընթացքում: Կորոնավարակը երկրի տնտեսություն չի ներթափանցել: Տնտեսությունն ակտիվ է սպասվածի պես, նվազել է միայն ամուսնությունների քանակը:

    00:12
    29.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ռուսաստանում գրանցվել է մեկ օրում վարակվածների ամենամեծ թիվը

    Աշխարհում կորոնա-վարակակիրների թիվը հատել է 3 միլիոնի սահմանը: Մահացել է ավելի քան 210 հազար մարդ: Վարակը հաղթահարել են 900 հազարից ավելին: Այսօր Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն է, որտեղ մեկ օրում հայտնաբերվել են ամենաշատ վարակակիրները: 24 ժամում՝ ավելի քան 6 դեպք: Չնայած սրան, մահացության ցուցանիշը բարձր չէ՝ 867 մահ:

    00:07
    29.04.20
    Ավելին
  • Սոցիալական
    Հայթաղ. «լույսի մարդն» ու մութ օրերը

    Արմավիրի Հայթաղ գյուղում այս առավոտ ոչ մեկի հոսանքն ու գազը դեռ չէին անջատել: Պատճառն այն չէ, որ ամբողջ գյուղը կոմունալները վճարելու՝ բարձր մշակույթ է դրսեւորել: Պարզապես, լույսի ու գազի մարդիկ չեն ուզում վատամարդ դառնալ ու խավարի մեջ թողնել անօգնական համագյուղացիներին: Ինչ է թե այդպես են որոշել կառավարական տաքուկ աշխատասենյակներում:

    00:06
    29.04.20
    Ավելին
2020-04-28