Լրահոս

2020-04-25
  • Հասարակական
    Քաղաքականություն եւ մարդասիրություն. Ռիսկային խմբի կալանավորներ

    Երկրորդ նախագահը շարունակում է կալանավորված մնալ՝ չնայած կորոնավիրուսի ռիսկային տարիքի խմբում է, իսկ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները կոչ են անում պանդեմիայի օրերին փոխել դատարանի որոշմանը կալանավայրերում սպասողների խափանման միջոցները: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին մտահոգում է նաև մի ուրիշ հարց, 60-ից բարձր տարիքի համակցված հիվանդություններով ևս 13 կալանավոր կա Հայաստանի քրեաակատարողականներում: Հովհաննես Խուդոյանը կասկածներ ունի, թե նրանց բաց չեն թողնում, պարզապես որպեսզի ստիպված չլինեն նաև Քոչարյանին ազատ արձակել:

    23:20
    25.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ամերիկան «վերադառնում» է

    Ռեցեսիաներից խուսափելու ձևը գիտի Միացյալ Նահանգների բիզնեսմեն նախագահը: Այս օրերին ԱՄՆ-ն տանը փակված աշխարհի նախանձն է շարժում: 3 նահանգում արդեն կարելի է ֆիթնես ակումբ ու լողավազան գնալ, անգամ վարսավիրանոցում մազերը կտրել:

    23:18
    25.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Քարահունջի ամենասիրուն տղան

    Արտուշ պապը այսօր հյուրերի պակաս չի ունեցել: Նա մենակ է ապրում: Տանն անգամ գազ ու լույս չունի: Ծիծեռնակաբերդ այցելելու իր պարզ ցանկությամբ օրվա հերոսը դարձած պապիկին մեր նկարահանող խումբը այսօր այցելել է այն պահին, երբ նրա տանն անգամ կառավարությունից են մարդիկ եղել՝ տունը վերանորոգելու, գազի ու հոսաքի հարցը լուծելու խոստումներով: Արտուշ պապին օգնել ցանկացողները շատ են, ոմանք հասցրել են փող ու ուտելիք ուղարկել: Տունը լցվել է խոստումներով, մարդկային ինքնաբուխ սրտացավությամբ, հախուռն փի առ արարողակարգերով: Արանքում կարծես մոռացվել է պարզ պատմությունը, մի ծերունու մասին, որի հարազատները ցեղասպանություն չեն տեսել, բայց որի հայացքում անսահման սեր կա՝ ցեղասպանություն տեսած իր բոլոր համերկրացիների հանդեպ:

    23:18
    25.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Վիրուսից ռասիմզ է ծնվում. Չինաստանի պատասխանը

    Վիրուսից արագ աշխարհով տարածվեց ռասիզմի տենդը: Իրեն քաղաքակիրթ հռչակած մարդկությունը սկսեց քայլող վիրուս անվանել ասիական արտաքինով մարդկանց, բայց կորոնավիրուսի հայրենիք Չինաստանը հիմա կորոնավիրուսի ամենաթեժ օջախների նույնիսկ 5-յակում չկա և ռասիստական վերաբերմունքի բումերանգն է հետ շպրտում ավելի ախտահարված երկրներ:

    23:17
    25.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Իսպանական Սանտա Կոլոմա քաղաքի հայկական օրը

    Կորոնավիրուսի պանդեմիան նաև սփյուռքում պարալիզացրեց հիշողության բազմամարդ հավաքները, բայց հայ դատի ամենապահանջատեր օջախները, միևնույնն է, չլռեցին: Իսպանիայի հայ համայնքը այս օրերին շունչը պահած սպասում է, որ երկիրը ի վերջո կճանաչի ցեղասպանությունը: Սանտա Կոլոմա դե Գրամենտ քաղաքի գլխավոր եկեղեցում հնչել է Հայաստանի հիմնը:

    23:16
    25.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Հիշող եւ պահանջող ընտանիքներ

    Ի դեպ, այսօր քաղաքացու օրն է: Տոն, որ սահմանեց նոր Հայաստանի նոր կառավարությունը՝ հեղափոխության օրերը հիշելու համար ու առաջին տարին շուքով տոնեց: Բայց հիմա կորոնավիրուսի վտանգի պատճառով խորովածի շուրջը բոլորվել չի կարելի, բացի դա այս տարի շարժական տոն քաղաքացու օրը շատ անհարմար հաջորդում է ապրիլի 24-ին ու Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներից ոմանք այսօր էլ փորձում են հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սխալմամբ կարծելով, թե ճանապարհներն արդեն բաց կլինեն:

    23:15
    25.04.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսի մասին «ճշմարտությունը»

    Ամբողջ աշխարհը խառնած վիրուսի մասին ամենապարզ ճշմարտությունները, այն ինչ մանկական աչքն է տեսնում: 

    23:14
    25.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    «Մեր փեսան» միլիարդատեր է դարձել

    Քիմ Քարդաշյանի սիրելին Քանյե Ուեսթը, կամ, ինչպես Հայաստանում սիրում են ասել, մեր փեսան, պաշտոնապես միլիարդատեր է:

    23:12
    25.04.20
    Ավելին
2020-04-24
  • Հասարակական
    82-ամյա Արտուշ պապն ու Ցեղասպանության 105-րդ տարին

    Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի, ապրիլի 24-ին, 82 տարեկան Արտուշ պապը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ: Այս առավոտ նա անակնկալի է եկել, երբ ոստիկանները նրան արգելել են վերեւ բարձրանալ:

    22:27
    24.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսը՝ Եւրոպայում

    Եվրոպան, որ կորոնավիրուսի համաճարակի ամենամեծ կենտրոնն է աստիճանաբար թուլացնում է կարանտինային ռեժիմը: Չնայած, դժվար է պնդել, որ Եվրոպայում քվոի19-ից հիմա ավելի քիչ մարդ է մահանում:

    22:26
    24.04.20
    Ավելին
  • Հայաստան
    Աշխարհը՝ հոգով ու մտքով Ծիծեռնակաբերդում է

    Ֆրանսիայից մինչեւ Ավստրալիա եւ Ռուսաստան... Ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողությունները չեղարկվել են: Հիշատակի խոսքերը, ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունները, զորակցության կոչերը հրապարակներից տեղափոխվել են սոցիալական ցանցեր:

    22:25
    24.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Երկու պանդեմիա, երկու եղբայր. Պատմությունը կրկնվում է

    Ապրել 100 տարի ու մահանալ վարակից, ինչպես երկվորյակ եղբայրդ մեկ դար առաջ: Ամերիկացի վետերանի անհավանական պատմությունը ցնցել է աշխարհը: 100-ամյակը տոնելուց մի քանի օր անց կորոնավիրուսից մահացած Ֆիլիպ Քանի եղբայրը նույնպես պանդեմիայի օրերին է մահացել, միայն թե մեկ դար առաջ:

    22:24
    24.04.20
    Ավելին
  • Հայաստան
    Ապրիլի 24-ը «հներ» ու «նորեր» չի ճանաչում

    Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է դրվել Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից: Անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհել Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Խորհրդարանական ընդդիմությունը Ծիծեռնակաբերդ բարձրանալու հնարավորություն այսօր չի ունեցել: Նրանց մուտքը հուշահամալիր, նույնպես արգելվել է:

    22:22
    24.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    ԱՄՆ. Մարդկանց մենակ չթողնող եկեղեցին

    Կորոնավիրուսից ամենաշատ մահերն ու դեպքերը միացյալ նահանգներում է: 888 հազարից ավելի մարդ վարակակիր է: Մնում է աղոթել: Նյու Յորքում հոգեւորականները, որ մեն-մենակ օր ու գիշեր աղոթում են, վստահ են աշխարհը կորոնավիրուսից կփրկի հավատը:

    22:21
    24.04.20
    Ավելին