Լրահոս
2026-01-13
-
Միջազգային«Օրեշնիկի» դեմ խաղ չկա. Ուկրաինան նոր զենքեր է ուզում ՄԱԿ ԱԽ-իցԱռնվազն չորս մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Խարկովի արվարձաններից մեկում ռուսական հարվածների հետևանքով: Վաղ առավոտյան կրկին հրթիռակոծվել են Խարկովն ու Կիևը։ Ուկրաինայի մայրաքաղաքը դեռ չի հասցրել վերականգնվել ռուսական նախորդ լայնածավալ հարձակումից։ Արդեն հինգ օր է՝ ավելի քան կես միլիոն բնակիչներ մնում են առանց էլեկտրականության և ջեռուցման։ Ռուսական կողմն էլ հայտնում է Զելենսկիի բանակի հարձակումների մասին:Ավելին17:4913.01.26 -
ՄիջազգայինՄերձավոր Արևելքում ամերիկյան բազաները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի՝ Իրանում տիրող իրավիճակի ֆոնին«Մեզ հայտնի է, որ տարածաշրջանի բազմաթիվ ամերիկյան բազաները և այնտեղ գտնվող ավելի քան 40,000 ամերիկացի զինծառայողներ գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում՝ հնարավոր հարձակումների կամ պատասխան գործողությունների պատճառով, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում առաջիկա լարված շաբաթների ընթացքում», - գրում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ավելին17:4013.01.26 -
ՄիջազգայինԶելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել «օգնել փոխել իշխանությունը Իրանում»Մասնավորապես, Ուկրաինայի նախագահն իր սոցիալական հարթակներում կոչ է արել համաշխարհային առաջնորդներին «բաց չթողնել պահը և օգնել իրանցիներին փոխել երկրի իշխանությունը»։Ավելին17:3013.01.26 -
ԻրավականԱրթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորածՆրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին17:1813.01.26 -
ԻրավականԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի պահեստապետը, իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Վանաձոր համայնքի բնակչի և նրա որդու օգտին թողտվություն կատարելու, այն է՝ տվյալ մասնաճյուղից սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց 2025 թվականի հուլիսին կաշառք է ստացել նրանցից:Ավելին17:1513.01.26 -
ՄիջազգայինՀարավային Կորեայի դատախազությունը պահանջել է մահապատիժ նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի համարՆա մեղադրվում է ռազմական դրության հայտարարության և դրա անհրաժեշտության հիմնավորման հետ կապված կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։Ավելին17:0513.01.26 -
ԱշխարհՍաստիկ բուք, 2 մետրանոց ձյուն՝ Ռուսաստանում. Լարսը փակ է, Մոսկվայում չվերթներ են չեղարկվումՍաստիկ բուք, 2 մետրանոց ձյուն՝ Ռուսաստանում. Լարսը փակ է, Մոսկվայում չվերթներ են չեղարկվումԱվելին17:0013.01.26 -
Հասարակական«Nissan Murano»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 վիրավորԱյսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու պարեկները։ Վիրավորներց երկուսին Թալինի հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայողական ավտոմեքենայով, ապա ժամանած Թալինի շտապօգնության բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր կնոջը, ապա տեղափոխել հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։Ավելին16:4913.01.26 -
ՀասարակականՎասիլիս Մարագոսի ուշադրությունն ենք հրավիրում, որ Հայաստանում կալանավորված են մեդիադեմքեր. ակցիա՝ ԵՄ ներկայացուցչության դիմացՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:4513.01.26 -
ԻրավականՄիքայել Սրբազանը հետվիրահատական փուլում է, հնարավոր է վիրահատական նոր միջամտություն. պաշտպանՇիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանական խումբն այսօր հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին: Aysor.am-ի հետ զրույցում պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այս պահին Սրբազանը գտնվում է հետվիրահատական փուլում, պետք է ենթարկվի լրացուցիչ հետազոտությունների՝ առողջական մյուս խնդրի հետ կապված։ «Նոր վիրահատությո՞ւն կլինի, թե՞ այն կհետաձգվի ու բուժումներ կնշանակեն՝ այդ հարցին բժիշկները պետք է պատասխանեն»,-ասաց Մարինե Ֆարմանյանը։ Ինչ վերաբերում է դատական հաջորդ նիստին, փաստաբանն ասաց, որ նոր օրվա մասին ծանուցում դեռ չունեն։ Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի առողջական վիճակը կալանավայրում վատթարացել էր։ Մի շարք հետազոտություններից հետո «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Սրբազանը ենթարկվել էր վիրահատության։Ավելին16:3913.01.26 -
ԻրավականՄենք հանցագործության մասին հաղորդում ենք տվել. Արմեն ՖերոյանԱյս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց նրա պաշտպանական խմբի Արմեն Ֆերոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:3713.01.26 -
ԱշխարհԵղեգների հրաշքը՝ Չինաստանում. ինքնատիպ փառատոն՝ լճի ափինԵղեգների հրաշքը՝ Չինաստանում. ինքնատիպ փառատոն՝ լճի ափինԱվելին16:3513.01.26 -
ԱշխարհՓարիզում ֆերմերները ցույցեր են անցկացնում MERCOSUR-ի հետ ԵՄ-ի համաձայնագրի դեմՏրակտորներն արգելափակել են երթևեկությունը մի քանի ավտոճանապարհով։ Ֆրանսիական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ֆերմերներն ընթանում, մասնավորապես, Ելիսեյան դաշտերով։ Նշվում է, որ նրանք ուղևորվում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք։Ավելին16:3013.01.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի խցում մշտապես ցուրտ է եղել, խնդրել ենք ջեռուցել, ոչ մի ձև չջեռուցեցին. Արմեն ՖերոյանԱյս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց նրա պաշտպանական խմբի Արմեն Ֆերոյանը։Ավելին16:2713.01.26 -
ԻրավականՄի դատավոր կա, որ փողոցում քայլում ու մարդ է տեսնում, ասում է՝ ինչ ափսոս, չէ՞ որ այս մարդուն կարող էի կալանավորել. Արամ ՎարդևանյանԱյս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին16:2413.01.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ. Արամ ՎարդևանյանԱյս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց նրա պաշտպանական խմբի Արամ Վարդևանյանը։Ավելին16:1813.01.26 -
ՀասարակականԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակումՀունվարի 13-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 18-րդ նրբանցքում գտնվող վագոն-տնակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 36 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։02-ին, մարվել՝ 13։32-ին: Վագոն-տնակի ներսում այրվել են կենցաղային իրեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 36 քմ):Ավելին16:1513.01.26 -
ԻրավականՈւղիղ I Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ ասուլիսըՈւղիղ I Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ ասուլիսըԱվելին16:0713.01.26 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բուքը փակել է ճանապարհը. 1000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելԱռավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհից ձյունը, որտեղ որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մոտ 30-40 սմ-ի։Ավելին15:5513.01.26 -
ՀասարակականՀնդիկները մեզ են նայում, իրենք էլ են անկարգություն անում. քաղաքացիՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:4913.01.26