Լրահոս
2026-01-13
-
ԻրավականՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիՀակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով՝ բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի. դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով:Ավելին15:3713.01.26 -
ՔաղաքականԹույլ տվեք չկառավարվել դրսից. Արմեն ԱշոտյանԱյս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Ավելին15:2413.01.26 -
ՄիջազգայինԻրանում շարունակվող ցույցերի հետևանքով զոհվել է ավելի քան 2000 ցուցարար․ ReutersԸստ Reuters լրատվական գործակալության տվյալների՝ Իրանում շարունակվող զանգվածային ցույցերի և բախումների ընթացքում զոհված (սպանված) ցուցարարների թիվը անցել է 2000-ը։Ավելին15:1613.01.26 -
ԻրավականՀանրայինը հետևողականորեն չի լուսաբանում Արշակ Սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք․ փաստաբանԱվելին, օրինակ՝ Petros Ghazaryanն արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հարցազրույցի է հրավիրում Գևորգ սրբազանին, որն իր բոլոր հարցազրույցներում Արշակ սրբազանի հասցեին հնչեցնում է բանսարկություններ, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ ստեր։Ավելին15:0813.01.26 -
ՀասարակականՀանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Գագիկ ՍուրենյանԱյս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։Ավելին15:0013.01.26 -
ՀասարակականԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասին. «Փաստինֆո»Ինչպես արդեն հայտնել ենք՝ Իտալիայի Տոբլաչ քաղաքում տեղի ունեցած Tour de Ski մրցույթի ժամանակ հայ դահուկորդն իր մարզաշապիկի վրա կպչուն ժապավենով ծածկել էր «Ադրբեջան» գրությունը։ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով այդ քայլի կապակցությամբ։Ավելին14:5413.01.26 -
ԻրավականԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս բնակիչը կարևոր տվյալ հայտնելու պատրվակով հանդիպել է մեկ այլ անչափահաս բնակչուհու հետ, որի ժամանակ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Բացի այդ, նշված անչափահասը, մեկ այլ քրեական վարույթի շրջանակում հանդիսանալով որպես վկա, 2024 թվականի նոյեմբերի 14-ին լրացուցիչ հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություններ ունենալու, ապա այդ պարտականություններից հրաժարվելու դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին, ապօրինի հրաժարվել է ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ մի շարք անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և վերջինիս առևանգելու առնչությամբ իրեն հնարավոր հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալուց: Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ) և 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ցուցմունք, եզրակացություն կամ կարծիք տալուց կամ թարգմանություն կատարելուց հրաժարվելը՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:4813.01.26 -
Կրթություն և գիտությունՊարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների համար կրթական ծրագրի ամբողջական և արդյունավետ իրագործման ուղղությամբ: Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից։Ավելին14:4213.01.26 -
ՀասարակականԿյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Ռազմիկ ԶոհրաբյանըՌազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված է եղել կուսակցական համակարգի ամրապնդմանը, քաղաքական գործընթացների կառավարմանը և պետական կառավարման փորձի փոխանցմանը։Ավելին14:3013.01.26 -
ԻրավականՄկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբանԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:Ավելին14:2413.01.26 -
Քաղաքական«Ուխտերթին» մասնակցել եմ որպես պաշտպանության նախարար. Սուրեն Պապիկյանը շարքային հավատացյալ չէՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:1813.01.26 -
Քաղաքական«Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարիՀայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ։Ավելին14:1513.01.26 -
ՔաղաքականԱշխատանքային օր չի եղել. Սուրեն Պապիկյանը գեներալ Կարեն Շաքարյանի՝ «ուխտերթին» մասնակցելու մասին«Այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեությամբ, տասնյակ տարիների ծառայության արդունքում ստացել են շնորհներ: Սա մեղմ ասած աբսուրդ է և քննարկման ենթակա չէ: Կարեն Շաքարյանը այսօր էլ հանդիսանում է Զինված ուժերի պատվախնդիր սպա և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ինչի համար ես շնորհակալ եմ իրեն: Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ: Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից՝ դա, ըստ էության, ոչ աշխատանքային օր է, ոչ քաղաքական միջոցառման՝ մարդու ցանկությամբ մասնակցությունն է»,-նշել է նա:Ավելին14:0213.01.26 -
Արտաքին քաղաքականություն«Զանգեզուրի միջանցքը» կարող է գործարկվել մինչև 2030 թվականը․ Թուրքիայի տրանսպորտի նախարարՈւրալօղլուն նաև առանձնահատուկ շեշտել է ԱՄՆ-ի մասնակցությունը միջանցքի կառուցման հարցում։Ավելին13:5413.01.26 -
ՔաղաքականԱշխատանքից ազատել եմ ՊՆ-ի այն աշխատակիցներին, որոնց զավակը եղել է այլ երկրի քաղաքացի. Սուրեն ՊապիկյանԱյս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:Ավելին13:4513.01.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի՝ 10-13 աստիճանով։Ավելին13:3713.01.26 -
ՔաղաքականՆոր համազգեստը հնարավոր չի լինի գնել խանութում. Սուրեն Պապիկյանը մանրամասներ ներկայացրեցՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասներ ներկայացրեց։Ավելին13:3013.01.26 -
Քաղաքական2025 թվականը գերարդյունավետ տարի էր. Սուրեն Պապիկյան2025 թվականի պաշտպանական ծախսերը եղել են 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով»,-ասաց նախարարը։Ավելին13:2113.01.26 -
ՏարածաշրջանԿրակում են ժողովրդի վրա. իրենց տեսած սարսափն են պատմում Երևան եկած իրանցիներըՄահ, ավերածություն, ահ ու սարսափ են տեսել Թեհրանի փողոցներում Իրանից ժամանած մեր հայրենակիցները: Նրանց խոսքով՝ երկու հայ է զոհվել վերջին շաբաթների ընթացքում: «Հայլուրը» իրանահայերի հետ զրուցել է «Զվարթնոց» օդակայանում: Տևական ընդհատումից հետո վերականագնվել է Թեհրան-Երևան չվերթը: Ինքնաթիռում բոլոր տեղերը զբաղված են եղել:Ավելին13:1513.01.26 -
Միջազգային«Իսլամական պետության» դեմ գործողություն Ստամբուլում. բերման է ենթարկվել 8 կասկածյալԱյս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։Ավելին13:0613.01.26